Իրանում կայանալու է Սիրիայի հարցով «Ազգային երկխոսություն»
Վերջին լուրեր
Իրանում նոյեմբերի 18-ին կայանալու է Սիրիայի հարցով «Ազգային երկխոսություն». հաղորդում է Mehr գործակալությունը:
Խորհրդակցության բացմանը ելույթ է ունենալու Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին:
Թեհրանում հանդիպմանը մասնակցություն ցուցաբերելու համար ներկա է գտնվելու շուրջ 200 քաղաքական գործիչ, կրոնական և կուսակցական առաջնորդներ Սիրիայից, Սոցիալ դեմոկրատական կուսակցության, Քրդական ազգայնական կուսակցության, Ազգային փրկության ճակատ և այլ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչները:
«Ազգային երկխոսությանը» մասնակցելու են նաև Սուդանի, Ալժիրի, Եգիպտոսի, Լիբանանի և Իրաքի ներկայացուցիչները: Սիրիական կառավարությունը հանդիպման ժամանակ ներկայացնելու է ազգային հաշտության նախարար Ալի Հեյդարը:
Այսօր Իրանի ԱԳ նախարար Սալեհին լրագրողներին Ջիբութիում հայտարարել է, որ Սիրիայի խնդիրը կարող է լուծվել միայն կառավարության և ընդդիմության միջև բանակցությունների միջոցով:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)