ՕԵԿ-ը կաշկանդված է կոալիցիոն պայմանավորվածություններով. Նաիրա Զոհրաբյան
Վերջին լուրեր
ԲՀԿ-ն ի գիտություն է ընդունում ՕԵԿ-ի քաղաքական խորհրդի որոշումը։ Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։
«ՕԵԿ-ը գտնում է, որ մասնավորապես համամասնական խնդրին իմաստ ունի անդրադառնալ նախագահական ընտրություններից հետո։ Դա իրենց տեսակետն է, մենք գտնում ենք, որ օր առաջ ցանկացած հնարավորություն, ցանկացած միջոց պետք է օգտագործել Ընտրական օերնսգրքում փոփոխություն անելու համար, ուստի ԲՀԿ-ն միացավ ՀԱԿ-ի նախաձեռնությանը արտահերթ նիստ հրավիրելու»,-ասաց Զոհրաբյանը։
Այն հարցին, թե այս որոշումն ՕԵԿ-ինն է, թե ՀՀԿ-ինը, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Բնականաբար ՕԵԿ-ի քաղաքական որոշումն էր, բայց մենք պետք է հասկանանք նաև, որ «Օրինաց երկիրը» կոալիցիայի անդամ կուսակցություն է և բնականաբար կաշկանդված է կոալիցիոն պայմանավորվածություններով և կոալիցիոն խաղի կանոններով»։
Հիշեցնենք, որ «Օրինաց երկիր» կուսակցությունը տարածել էր հաղորդագրություն, որում ասվում էր, որ խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու ԲՀԿ առաջարկը համահունչ չէ կուսակցության որդեգրած քաղաքական կուրսին։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)