ԱՄՆ-ի փոխպետքարտուղարը հանդես է եկել Վրաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությամբ
Վերջին լուրեր
Այսօր Վրաստանում տեղի է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեի և ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ ֆիլիպ Գորդոնի դռնփակ հանդիպումը. փոխանցում է Trend տեղեկատվական գործակալությունը: Հադիպումից հետո Փանջիկիձեն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կրկին հանդես է գալիս Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնորոշման պաշտպանությամբ:
Ամերիկացի դիվանագետը նշել է, որ այդ սկզբունքն ամերիկյան պատվիրակությունը փորձում է ներառել Կովկասում կայունության հաստատման համար Ժնևյան բանակցությունների շրջանակների մեջ:
Գորդոնը նշել է, որ ԱՄՆ-ը համակողմանի օգնություն է ցուցաբերելու Վրաստանին այդ ճանապարհին: Գորդոնը Վրաստան կատարած իր եռօրյա այցի ժամանակ հանդիպելու է նաև նախագահ Սաակաշվիլիի հետ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)