Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ԱԺ 6 խմբակցություններից 4-ը դեմ է 2013-ի բյուջեի նախագծին, 2-ը՝ կողմ, իսկ կառավարությունը չի տրվում գայթակղություններին

Վերջին լուրեր

ԱԺ 6 խմբակցություններից 4-ը դեմ է 2013 թվականի բյուջեի նախագծին: Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթուղթը պաշտպանում են ԱԺ Հանրապետական և «Օրինաց երկիր» խմբակցությունները:

Նախ ԱԺ մշտական հանձնաժողովների, ապա նոյեմբերի 12-15-ի քառօրյա նիստերի ընթացքում բյուջետային քննարկումների ավարտին խմբակցություններն ամփոփեցին իրենց դիրքորոշումները: 2013-ի բյուջեի նախագիծն արժանացավ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների՝ «Ժառանգության», Հայ Ազգային կոնգրեսի, Հ. Յ. Դաշնակցության, նաև «Բարգավաճ Հայաստանի» սուր քննադատությանը, կոալիցիոն երկու կուսակցությունների՝ ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի պաշտպանությանը:

ՀՅԴ: Խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը խոսեց երկրի առջև ծառացած մարտահրավերներից, ասաց, որ ստվերային տնտեսությունը «չափազանց» բարձր մակարդակի վրա է, կառավարությունն իրականացնում է զսպողական ծախսային քաղաքականություն, արտաքին պարտքն արդյունավետ չի կառավարվում և հայտարարեց, որ Դաշնակցություն խմբակցությունը այս տեսքով դեմ կքվեարկի բյուջեի նախագծին:

Որպեսզի դեմ չքվեարկեն, ՀՅԴ-ն կառավարությանը մի շարք առաջարկություններ է ներկայացնում` զբաղվածության մակարդակը հասցնել առնվազն 65 տոկոսի, ներդրումների կշիռը համախառն ներքին արդյունքի նկատմամբ' առնվազն 35 տոկոսի, արտահանմանն ուղղված արդյունաբերության զարգացման համար ծախսել 2 մլրդ դրամ, ԼՂՀ-ում տարաբնակեցման հայեցակարգի մշակման և գյուղացուն աջակցություն ցուցաբերելու համար` 10 մլրդ դրամ, 3 և ավելի երեխաների ծննդյան միանվագ նպաստի չափը բազմապատկել` հասցնելով 8,2 մլրդ դրամ և այլն:

«Կոչ ենք անում համակ ուշադրությամբ հետևել մեր առաջարկներին և փորձել հնարավորինս իրականացնել դրանք»,-դիմելով կառավարությանը` ասաց դաշնակցական պատգամավորը:

ՀԱԿ: Բյուջեի նախագծի երկշաբաթյա քննարկումների ժամանակ կառավարությանը բազմաթիվ հարցեր ուղղած ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը հարցերի շարքը շարունակեց նաև քննարկման վերջին օրը, խմբակցության դիրքորոշումը ներկայացնելիս. «Կարելի՞ է այսպես թեթևամտորեն վերաբերվել բյուջեին», -ԱԺ ամբիոնից հարցրեց նա' նկատելով, որ գլխավոր ֆինանսական փաստաթուղթը խորհրդարանականներին ներկայացվել է առանց դոլարի փոխարժեքը նշելու:

Նախկին վարչապետին զարմացնում է բյուջեի դեֆիցիտը 3,2-ից 2,6 տոկոսի կրճատելու մոտեցումը («Եթե դեֆիցիտը 3,2-ից իջեցնեինք 2,84 տոկոսի, ապա կստանայինք 10 մլրդ դրամ, որը կարող էինք տրամադրել թոշակների բարձրացմանը»:), աշխատավարձերի քաղաքականությունը («Անցյալ տարվա տվյալներով միջին պետական աշխատավարձը եղել է 92 հազար դրամ, իսկ պետական ֆինանսական ոլորտում՝ 560 հազար դրամ»:)

Կառավարությունն, ըստ Բագրատյանի, գումարներ չի գտնում թոշակները բարձրացնելու համար, մինչդեռ Դիլիջանում բիզնես կենտրոնի կառուցման նպատակով 12 մլրդ դրամի շինարարություն է նախատեսում:

ՀԱԿ-ն, ըստ Բագրատյանի, այնթույլատրելի է համարում այնպիսի բյուջեի ընդունումը, որը չի բարձրացնելու մարդկանց կենսամակարդակը և առաջընթաց չի ապահովելու : «ՀԱԿ-ը գտնում է, որ այստեղ բյուջե չկա, այսպիսի բյուջե չի կարելի ընդունել, այս բյուջեն ևս մեկ տարի հետ է գցում հանրապետությանը»,-նշեց ընդդիմադիր պատգամավորը' շեշտելով, որ Հայ Ազգային կոնգրես խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին:

«Ժառանգություն»: «2013-ի պետական բյուջեն պաշտպանված չէ ատկատներից», -հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը և տեղեկացրեց, որ «Ժառանգությունը» դեմ է քվեարկելու գլխավոր ֆինանսական փաստաթղթին: Նա տնտեսագիտական հաշվարկներ չարեց, ինչպես նախորդները, փոխարենը խորհրդարանական մեծամասնության ուղղությամբ մի քանի ակնարկ հնչեցրեց. «Այս խորհրդարանում մի հարվածային շերտ կա, որը հիմնականում երիտասարդներից է բաղկացած, բավարար է՝ օրը 10 անգամ շուտասելուկի նման ասի, որ ընդդիմությունը պոպուլիզմով է զբաղվում, դա կնաշանակի, որ պատգամավոր է»: Այս համատեքստում նա նույն շերտին հիշեցրերց, որ Սերժ Սարգսյանը վերջին շրջանում տարբեր գերատեսչություններում բազմաթիվ չարաշահումների մասին է խոսել-հայտարարել ու հավելեց. «Ուրեմն, եթե այդ երիտասարդ պատգամավորների տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա ստացվում է՝ հանրապետութան նախագա՞հն է պոպուլիստ, թե՞, այնուամենայնիվ, ընդդիմությունն է այս տարիների ընթացքում ճիշտը ասել»:

ԲՀԿ: Բյուջեի նախագծի քննարկումները «Բարգավաճ Հայաստան» խմբակցության համար պարզել են' հաջորդ տարվա բյուջեն ժողովրդի կենսամակարդակի բարձրացման խնդիր չի լուծելու: Ըստ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ՝ աղքատության դեմ հռչակված «սրբազան պատերազմը հերթական անգամ մնալու է բարոյական պատերազմների տիրույթներում»: «Սա սողալու բյուջե է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ բարձր է գնահատում ՀՀ քաղաքացու արժանապատվությունը, և մենք կողմ չենք քվեարկելու մի բյուջեի, որը ստիպելու է ՀՀ քաղաքացուն սողալ, որի արդյունքում մեծանալու է արտագաղթը», -հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

ՕԵԿ: Կոալիցիայի մաս կազմող «Օրինաց երկիր» խմբակցությունը, ինչպես հայտարարեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, կողմ է քվեարկելու խորհրդարանին ներկայացված 2013 թվականի բյուջեի նախագծին, «քանի որ այն ոչ միայն գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթուղթն է, այլ նաև քաղաքական փաստաթուղթ է»:

ՀՀԿ: Բյուջեի նախագծին, ինչպես ենթադրվում է, կողմ կքվեարկի Հանրապետական խմբակցությունը. խմբակցության տեսակետը ներկայացնելիս ԱԺ փոխնախագահ, Հանրապետական խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանը նախ պատասխանեց իրենց քաղաքական ընդդիմախոսներին, այնուհետև բացատրեց կառավարության ներկայացրած նախագծի էությունը:

«Բյուջետային քննարկումների ժամանակ երբեմն թվում էր, թե աշխարհի բոլոր հիմնախնդիրները, ցանկությունները և երազանքները հենց հիմա, այս պահին պետք է լուծվեն, և շատ դեպքերում էլ կիրառվում էր մեկ վարքագիծ՝ չտեսնել ակնհայտը և հերքել բացարձակ փաստերը»,- հայտարարեց Նաղդալյանը: Նա համոզված է` անտրամաբանական է մտածել, թե ինչ-որ մեկը խորհրդարանում դեմ է աշխատավարձերի կամ կենսաթոշակների բարձրացմանը. «Հակառակը, կարող էինք հենց այսօր բարձրացնել աշխատավարձերը և դրանով հսկայածավալ ընտրազանգված գրավել: Բայց մենք չենք ուզում կորցնել երկիրը, շեղվել տնտեսության զարգացման ուղուց: Մեզ համար առաջնահերթ են տնտեսության կայունությունը և զարգացումը, և ոչ թե պահի թելադրանքով լուծումները»:

Երկրի ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկումների ակորդը տվեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա մատնանշեց հաջորդ տարվա կառավարության թիվ մեկ անելիքը' ժողովրդին և պետությանը զերծ պահել ցնցումներից և արտաքին ռիսկերից: Ըստ վարչապետի՝ սա է պատճառը, որ կառավարությունը խորհրդարանին է ներկայացնում հավասարակշռված և իրատեսական բյուջե:

«Շատ մեծ է գայթակղությունն ընտրություններից առաջ Ազգային ժողովին ներկայացնել մի բյուջե, որը կնախատեսեր աշխատավարձերի, սոցիալական նպաստների, թոշակների կտրուկ ավելացում: Բայց մենք զերծ ենք մնացել այդ գայթակղությունից, քանի որ պատասխանատվության բարձր աստիճան ենք զգում և մեր գերխնդիրն է լինելու երկիրը զերծ պահել ավելորդ վտանգներից: Իհարկե, մեր հանրության մեջ կան արդարացի դժգոհություններ, մենք երբևէ հավակնություն չենք ունեցել ձեզ ներկայացնել բացարձակ ճշմարտություններ և մշտապես պատրաստ ենք այդ հիմքի վրա երկխոսության», -Աժ-ում հայտարարեց գործադիրի ղեկավարը' նկատելով, որ պատգամավորների ներկայացրած 60 առաջարկությունների մի մասը կընդունվեն:

Բյուջեի նախագծի քննարկումներից հետո պատգամավորներին տրվում է 24 ժամ նախագծի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար, իսկ բյուջետային քննարկումներն ընդհատվում են առնվազն չորս օրով: Ըստ ԱԺ կանոնակարգի 84-րդ հոդվածի՝ բյուջետային քննարկումների վերսկսումից առնվազն 24 ժամ առաջ կառավարությունը խորհրդարանին է ներկայացնում բյուջեի վերջնական տարբերակը, որից հետո այն կրկին դրվում է քննարկման: Նույն հոդվածի համաձայն՝ ԱԺ-ն երկու տարբերակ ունի. բյուջեի վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք, կամ բյուջեի հաստատման առնչությամբ դնել Կառավարության վստահության հարցը:

Բյուջե 2013-ի հիմնական ցուցանիշներն ու առանձնահատկությունները

Բյուջե 2013-ի եկամտային մասը, ըստ կառավարության ներկայացրած նախնական տարբերակի, կկազմի 1 տրիլիոն 31 մլրդ դրամ՝ 2012 թ-ի ցուցանիշից մոտ 13 տոկոսով ավելի: Եկամուտների մեջ առյուծի բաժինը ՝ մոտ 96 տոկոսը, ապահովելու են հարկային եկամուտներն ու պետական տուրքերը: Հարկեր – ՀՆԱ հարաբերակցության 2013 թվականի ծրագրային մակարդակը 21.8 տոկոս է՝ 2012-ի այդ ցուցանիշից մոտ 1 տոկոսով ավելի:

Բյուջե 2013-ի ծախսային ծավալը 1 տրիլիոն 151 մլրդ դրամ է՝ մոտ 10 տոկոսով կամ 107 մլրդ դրամով նախորդ տարվա ցուցանիշից ավելի: Բյուջեի ծախսերի 42 տոկոսը կառավարությունը նախատեսում է հատկացնել սոցիալական ոլորտին, 21 տոկոսը' պաշտպանությանը, 14 տոկոսը' տնտեսության ճյուղերին, 4.6 տոկոսը' պետական պարտքի սպասարկմանը: Ավելի ստույգ՝ պետական պարտքի սպասարկման համար կհատկացվի 52,5 մլրդ դրամ: « 2013 թվականը մեզ համար սահմանափակ հնարավորությունների տարի է ՝ պայմանավորված նախկինում վերցրած վարկերի մարման գրաֆիկով: Մարումների առումով պիկը հենց 2013 թվականն է, քանի որ 40 մլրդի չափով վարկային մարումներ ունենք»,-խորհրդարանում ասաց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ դրանով պայմանավորելով բյուջեի «խնայողական» ռեժիմը:

2013-ին կառավարությունը 6.2 տոկոս տնտեսական աճ է ակնկալում՝ 2012-ին սպասվող աճի 7 տոկոսանոց ցուցանիշի փոխարեն, իսկ գնաճի համար ծրագրում է վերջին տարիներին կրկնվող 4 ±(1,5%) ցուցանիշը:

Ըստ կառավարության ՝ 2013 թ. պետական բյուջեն հիմնված է այն նույն երեք սկզբունքների վրա, որոնց հիմքով կազմվել է նաև կառավարության հնգամյա գործունեության ծրագիրը՝ տնտեսության մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի եւ արդյունավետ ինստիտուտների զարգացում: Ըստ այս սկզբունքների՝ կառավարությունը թիրախավորել է իր 4 հիմնական նպատակները՝ տնտեսական աճի պահպանում, սոցիալական քաղաքականության ընդլայնում, գործարար ու ներդրումաին միջավայրի բարելավում և մակրոտնտեսական կայունության ապահովում:

Որակում, որպես այդպիսին, կառավարության կողմից բյուջեն չի ստացել, բայց նշվել է դրա առանձնահակությունը: «Առաջին անգամ պետական բյուջեն ներկայացվում է «Ծրագրի ռիսկերն ու դրանց առանձնահատկությունները» ֆորմատով: Նախկինում մենք խոսում էինք ռիսկերի ուղղությունների և կանխարգելման միջոցառումների մասին, այս անգամ փորձում ենք թվային գնահատականներ ներկայացնել, թե այդ ռիսկերն ինչպես կարող են դրսևորովել և ինչպես ենք մենք դրանք կառավարելու» (Տ. Սարգսյան):

ՀԲ-ի հետ, ըստ Տիգրան Սարգսյանի, կա պայմանավորվածություն 100 մլն դոլարի ֆինանսկան օժանդակություն ստանալու վերաբերյալ, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսական բացասական դրսևորումներն ազդեն բյուջեի կատարման վրա:

parliamentmonitoring.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված