Բրիտանական արքայազնի կինը մերժել է Քարդաշյանի հետ թեյ խմել՝ արժանավայել չէ
Վերջին լուրեր
Kardashian Collection հագուստի սեփական հավաքածուն ներկայացնելու նպատակով Լոնդոն կատարած այցելության ընթացքում հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել՝ մասնակցել Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի կնոջ՝ Քեյթ Միդլթոնի հետ ավանդական թեյախմությանը։ Այս մասին հայտնում է glamurchik.tochka.net-ը։
Սակայն, Միդլթոնը մերժել է ամերիկյան հեռուստաաստղի խնդրանքը։ Նույնիսկ լուրեր են պտտվում, որ արքայական պալատում կարծում են, որ Քարդաշյանի հետ ծանոթությունն արժանավայել չէ արքայազնի կնոջ համար՝ Քիմի սկանդալային կերպարի պատճառով։
Ավելին, դքսուհին անգամ հրաժարվել է ընդունել այն հագուստները, որոնք Քարդաշյանն էր նախագծել և իբրև նվեր ուղարկել Քեյթին։
Փաստորեն բրիտանական արքայական ընտանիքում երկակի ստանդարտներ են կիրառվում. հայտնի նույնասեռական երգիչ Էլթոն Ջոնը թագուհու կողմից արժանանում է «Սըր»–ի տիտղոսին, իսկ արևմտյան գրեթե բոլոր աստղերի պես ապրելակերպ վարող Քարդաշյանն արժանի չէ նույնիսկ մի բաժակ թեյի՞։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)