Թուրքիայի ՄԻ պաշտպանի թեկնածու է առաջադրվել Դինքի դատավորը
Վերջին լուրեր
Թուրքիայի Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին որպես թեկնածու առաջադրվել է նաև Ստամբուլի «Ակօս» թերթի հայազգի խմբագրապետ Հրանտ Դինքին տխրահռչակ 301-րդ հոդվածով սահմանված պատիժը հաստատած վճռաբեկ դատարանի դատավոր Նիհաթ Օմերօղլուն: Թուրքիայի օմբուդսմենի ընտրությունը տեղի է ունենալու նոյեմբերի 29-ին՝ փակ գաղտնի քվեարկությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Թարաֆ» թերթը, Օմերօղլուն համարվում է այդ պաշտոնում առաջադրված երեք թեկնածուներից ամենաուժեղը:
Հրանտ Դինքի նկատմամբ այդ դատավճիռը բողոքարկվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որն արդարացրել էր Դինքին և Թուրքիայի կառավարությանը պարտադրել փոխհատուցում վճարել նրա ընտանիքին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)