Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ա. Աշոտյան. «Խնդրում եմ՝ որպես ընկեր, պահանջում՝ որպես նախարար. լավ սովորեք»

Վերջին լուրեր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ հանդիպում է ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների հետ: Շնորհավորանքի խոսքը նախարարն սկսել է լավ սովորելու հորդորով. «Հայ ուսանողի սրբազան պատքը լավ սովորելն է: Խնդրում եմ՝ որպես ընկեր և պահանջում՝ որպես նախարար. լավ սովորեք,- շեշտել է Ա. Աշոտյանը և հավելել,- ընտրելով բուհում սովորելու ուղին, դուք պարտավոր եք արդարացնել պետության և ձեր ծնողների հույսերը՝ ցուցաբերելով մասնագիտական առաջադիմություն:

Ես համոզված եմ՝ ունենք փայլուն ուսանողություն՝ անկախ այն հանգամանքից, որ և նախարարության, և ուսանողների հասցեին երբեմն հնչում են «մեղադրանքներ» ցածր առաջադիմության և կրթության որակի հետ կապված: Իհարկե, կա ուսանողության մի հատված, որն ամբողջությամբ չի գիտակցում, որ իր վաղվա օրը պայմանավորված է իրենց այսօրվա կրթության որակից: Բայց ես հավատացած եմ, որ նրանք բուհական համակարգում որակական մեծամասնություն չեն կազմում»: Նախարարի խոսքով՝ լավ սովորելը հնարավոր է համադրել ուսանողական կյանքի հաճելի հուշերի և հագեցած երիտասարդական կյանքի հետ: Նախարար Ա. Աշոտյանն անդրադարձել է ուսանողության խնդիրներին՝ առանձնացնելով մի քանի համախումբ: «Առաջինը՝ ուսանողության սոցիալական խնդիրներն են, ինչը բնորոշ է բոլոր երկրներին: Դիտարկումները ցույց են տալիս, որ անգամ արևմտյան զարգացած երկրներում, տնտեսական ճգնաժամով պայմանավորված, ուսանողական սոցիալական հիմնադրամների ծավալները նվազել են»: Նախարարի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պետպատվերով սովորող մեկ ուսանողի համար տարեկան վճարում է միջինը 400 հազար դրամ: «Կառավարության քաղաքականության գերակա նպատակը հետևյալն է՝ մենք պետք է հասնենք նրան, որ ոչ մի լավ սովորող ուսանող վարձը չվճարելու պատճառով համալսարանից դուրս չմնա: Սա նաև երկրի նախագահի հանձնարարականն է: Կառավարության որոշմամբ 2013 թվականի սեպտեմբերի 1-ից «Փարոս» համակարգում ընդգրկված ընտանիքների այն ուսանողները, ովքեր ունեն բարձր առաջադիմություն ուսման վարձի 50-100 տոկոս փոխհատուցում կստանան»,- տեղեկացրել է նախարարը, հավելելով, որ ԿԳՆ-ն խրախուսում է նաև մասնավոր ընկերությունների միջոցներով իրականացվող ուսանողական նպաստները և կրթաթոշակային ծրագրերը, բացի այդ մշակվում է ուսանողական վարկերի նոր սխեմա: Նախարարն անդրադարձել է նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական սննդի հարցին, որը բարձրացվել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության և մի քանի ուսանողական խորհուրդների կողմից: «Համամիտ եմ, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասում մատուցվող սննդի գները հասու չեն միջին ուսանողի գրպանին: Այստեղ, իրոք, կա պետության միջամտության կարիքը»,- նշել է նախարարը՝ խոստանալով անձնական միջամտություն բուհերում սննդի մատակարարման գների վերանայման հարցում:

Մյուս կարևոր խնդիրը, ըստ ԿԳ նախարարի, վերաբերում է հանրակացարաններին: Բուհերի հիմնական մասն այսօր չի կարողանում մարզերից և արտերկրից եկած ուսանողներին նորմալ կենցաղային պայմաններով կացարաններ առաջարկել. «Ցավոք 90-ականներին բուհական հանրակացարանների մեծ մասը չկարողացան պահպանել, և մեզ մնաց միայն մեկ մասնաշենք՝ Զեյթունի ուսանողական հանրակացարանը: Սա իսկապես խնդիր է և կառավարությունը պատրաստ է լուծումներ որոնել»,- նշել է Արմեն Աշոտյանը, ավելացնելով, որ նախատեսվում է բուհերին հատկացնել մասնաշենքեր՝ պայմանով, եթե նրանք պատրաստ են դրանք վերակառուցել և վերազինել որպես հանրակացարաններ:

Անդրադառնալով ուսանողների հասարակական-քաղաքական գործունեությանը՝ նախարարը նշել է, որ բուհերի տարածքում քաղաքական միջոցառումները, քարոզչությունը և ընդհանրապես ցանկացած քաղաքական գործունեություն արգելվում է: Իսկ բուհից դուրս, ուսանողն ազատ է զբաղվելու հասարակական-քաղաքական գործունեությամբ և այդ իրավունքը չի կարող որևէ կերպ սահմանափակվել: Հանդիպման ընթացքում նախարարը կարևորել է հատկապես ուսանողական խորհուրդների գործունեության արդյունավետությունը. «Մեզ համար շատ կարևոր է գործ ունենալ կայացած և ուժեղ ուսանողական կառույցների հետ՝ նրանք մեր անփոխարինելի գործընկերներն են»,- շեշտել է Ա. Աշոտյանը հավելով, որ Կրթության և գիտության նախարարությունը պատրաստ է նոր լիազորություններ և իրավունքներ տալ ուսանողական խորհուրդներին: Նախարարը, ընդունելով, ուսանողական խորհուրդների ներկայացուցիչների առաջարկը, պատրաստակամություն է արտահայտել ԿԳՆ-ի կողմից մշակված և ուսանողական կառույցների հետ մեկ անգամ արդեն համաձայնեցված ուսխորհուրդների օրինակելի կանոնադրության նախագիծը, մեկ անգամ ևս շրջանառել՝ առաջարկությունների և դիտողությունների համար:

Հանդիպման ընթացքում ուսանողները նախարարին ներկայացրել են նաև այլ խնդիրներ, մասնավորապես ուսխորհրդի ներկայացուցիչներին հետաքրքրում էր, թե ինչու մեր երկրում ուսանողներին տրանսպորտային զեղչեր չեն տրամադրվում: Նախարարը, ներկայացնելով այդ խնդրի հետ կապված առկա իրադրությունը, խոստացել է Երևանի քաղաքապետի հետ քննարկել մետրոպոլիտենից և տրանսպորտային մյուս միջոցներից ուսանողների համար առանձին սակագին սահմանելու հնարավորության հարցը:

Ուսանողները տեղյակ էին, որ ՀՀ ԿԳ նախարարը ԱՊՀ անդամ-պետությունների երկրորդ համագումարում բարձրացրել էր չճանաչված պետությունների ուսանողների կրթական իրավուքների ապահովման խնդիրը: Ուսխորհուրդների ներկայացուցիչները, ընդգծելով խնդրի կարևորությունը, առաջարկեցին այդ թեմային նվիրված գիտաժողով կազմակերպել Երևանում: Նախարարն ընդունել է առաջարկը մասնակի ճշգրտմամբ՝ գիտաժողովն անցկացնել ԼՂՀ-ում, մասնավորապես Շուշի քաղաքում, որին և արոյական, և կազմակերպական, և ֆինանսական աջակցություն կցուցաբերի ՀՀ ԿԳՆ-ն: «ՄԱԿ-ի կոնվենցիան սահմանում է, որ կրթությունը մարդու իրավունք է և յուրաքանչյուր ուսանող պետք է կարողանա լիարժեքորեն օգտվել այդ իրավունքից՝ անկախ իր ազգությունից, դավանանքից և պետության կարգավիճակից: Չճանաչված պետությունների ուսանողներն այսօր հնարավորություն չունեն լիարժեք օգտվել միջազգային կրթական համակարգի ընձեռած հնարավորություններից: Ես կարծում եմ, որ Եվրոպական կրթական տարածքի քարտեզի վրա սև բծեր են մնացել: Մեր մոտեցումը հստակ է՝ չքաղաքականացնել կրթությունը»,- շեշտել է Ա. Աշոտյանը և հավելել, որ իր կողմից խնդիրը բարձրաձայնվել է նաև միջազգային կառույցներում, մասնավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Պատասխանելով ուսանողներից մեկի բարձրագույն կրթության ոլորտում ներառականության ապահովման հարցին՝ նախարարը նշել , որ խնդիրը քննարկվել է նաև «Կրթության մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների փոփոխությանը նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ: «Ներառականության սկզբունքը պետք է տարածվի նաև կրթական համակարգի այլ հատվածների, մասնավորապես, մասնագիտական կրթության վրա: Բուհերում որոշակի խնդիրներ ունեցող երիտասարդների համար անհրաժեշտ ինտեգրված միջավայրի ստեղծման նպատակով արդեն հաջորդ տարի մասնաշենքային միջին ծանրաբեռնվածությամբ երկու բուհերում կսկսենք նման միջավայրի ստեղծման աշխատանքները, որոնց օրինակով էլ բոլոր բուհերին կխնդրենք իրենց արտաբյուջեի հաշվին հետևել այդ օրինակին»,- նշել է Ա. Աշոտյանը:

Ուսանողները բարձրացրել են նաև ռազմահայրենասիրական աշխատանքների կազմակերպման, ուսումնական պրակտիկաների արդյունավետության բարձրացման, հակակոռուպցիոն միջոցառումների և այլ խնդիրների հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև հարցուպատասխան ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված