Գվինեթ Փելթրոուն հանուն կարիքավորների որոշել է վաճառել...իրեն
Վերջին լուրեր
Գվինեթ Փելթրոուն որոշել է աճուրդի շրջանակներում վաճառել… իրեն: Իսկ ավելի կոնկրետ՝ մեկ ժամադրություն իր հետ: Գործարքի հետևանքով ստացված ողջ գումարը կփոխանցվի կարիքավորներին, ովքեր տուժել են Սենդի փոթորկից:
Փելթրոուի հետ ընթրելու մեկնարկային գինը 25.000 ԱՄՆ դոլար է: Առաջարկներն ընդունվում են մինչև դեկտեմբերի 5-ը: Երևի դերասանուհին կունենա մի այնպիսի երկրպագու, ով պատրաստ կլինի այդ գումարը վճարել իր կուռքի հետ ընթրելու համար:
Հայտնիներից շատերն արդեն իսկ հասցրել են իրենց օգնությունը ցուցաբերել փոթորկից տուժածներին: Օրինակ՝ Լեդի Գագան տրամադրել էր մեկ միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ջասթին Թիմբերլեյքն ու Ջեսիկա Բիլն անձամբ մասնակցել են կարիքավորներին հումանիտար օգնություն բաժանելուն: Գրում է cosmo.ru-ն:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)