The Nation. 300 եվրո՝ «Բին Լադեն» գրառմամբ մարզաշապիկի պատճառով
Վերջին լուրեր
Ֆուտբոլային երկրպագուն, ով կրել է ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկը՝ Օսամա Բին Լադեն գրությամբ, հայտնվել է բանտում՝ ահաբեկչությունը «պաշտպանելու» մեղադրանքով, գրում է The Nation թերթը՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:
21-ամյա ֆուտբոլասերը, ով մարզաշապիկը գնել էր ակումբի խանութներից մեկում, ձերբակալվել է ուրբաթ օրն այն բանից հետո, երբ նրա մասին խանութի աշխատակիցը հայտնել է ոստիկանությանը՝ նշելով, որ ֆուտբոլասերն ուզում էր հավերժացնել «Ալ-Քաիդայի» առաջնորդի հիշատակը:
Դատարանում մեղադրյալը հերքել է իրեն ներկայացված մեղադրանքները՝ բացատրելով դա իբրև կատակ: «Ես դրանից ավելի վատ մարզաշապիկներ եմ տեսել. օրինակ՝ «Ադոլֆ Հիտլեր» գրառմամբ»,- արդարացել է նա:
Մեղադրող կողմը պահանջում է «կատակասեր» ֆուտբոլասերին տուգանել 300 եվրոյով: Դատարանն իր վճիռը կհայտնի դեկտեմբերի 21-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)