Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Ադրբեջանի ագրեսիայի միակ զսպողը հայկական բանակն է

Վերջին լուրեր

Երկուշաբթի օրը Հայաստանում սկսվում է աշնանային զորակոչը։ Այդ առիթով Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարը հյուրընկալել էր Հայասատանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին։ Հարցազրույցը ներկայացրել է razm.info-ն:

Բնականաբար, առաջին հարցը հենց զորակոչին էր վերաբերում։ Սեյրան Օհանյանը պատմեց գարնանային զորակոչի հետ համեմատ մի շարք փոփոխությունների մասին։ Նախևառաջ ընդլայնվել են մարզային բժշկական հանձնաժողովների լիազորությունները, որոնք էլ ընդունելու են զորակոչելու մասին որոշում։ Իսկ հանրապետական զինհանձնաժողով ուղարկվելու են միայն այն զորակոչիկները, ում մոտ առողջական խնդիրներ են հայտնաբերվել։ Հանրապետական հանձնաժողովի կազմի մեջ այսուհետև ընդգրկվելու են նաև ռազմական ոստիկանության աշխատակիցներ։

Նախարարը կարևորեց նախազորակոչային տարիքի քաղաքացիների հետ տարվող աշխատանքը։ Նրա խոսքերով առաջիկայում մեծ ուշադրություն է դարձվելու 16-18 տարեկան երիտասարդների առողջական խնդիրների լուծմանը և առողջապահության նախարարության հետ համապատասխան քայլեր են ձեռնարկվելու։ Բացի այդ, արդեն 2-րդ տարին է, ինչ Հայաստանում ներդրվել են «Հայրենիքի պաշտպանի գրքույկներ»։ Այդ գրքույկները բացում և վարում է զինկոմիասարիատը նախազորակոչային տարիքի անձանց համար։ Զորակոչվելուց հետո գրքույկն ուղարկվում է ծառայության վայր և այն շարունակում են վարել արդեն հրամանատարները։ Նման գրքույկները հրամանատարներին հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել իրենց զինվորներին, նրանց վարքի, խնդիրների, ունակությունների մասին լրացուցիչ տեղեկություններ ունենալ և այլն։ Զորացրվելուց հետո «Հայրենիքի պաշտպանի գրքույկը» վերադարձվում է զինկոմիսարիատ։

Զրույցը, սակայն, չսահմանափակվեց միայն զորակոչով։ Անդրադարձ եղավ նաև մի շարք այլ հարցերի։ Առավել ուշագրավներից էր վերջին երկու խոշորամասշտաբ զորավարժությունների վերաբերյալ հատվածը։ Խոսելով ՀԱՊԿ «Փոխգործակցություն-2012» զորավարժությունից՝ Սեյրան Օհանյանը նշեց, որ դրանք ցույց տվեցին մեր ստորաբաժանումների և ՀԱՊԿ ստորաբաժանումների փոխգործունակ լինելը։

Վերջին շրջանի մյուս խոշոր իրադարձությունը հրամանատարա-շտաբային զորավարժությունն էր, որն իր մեջ ներառում էր հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կառույցների գործառույթների ստուգման, ճշտման, զինված ագրեսիայի դեպքում աշխատանքի բնույթի, փոխգործակցության մակարդակի հետ կապված խնդիրներ և ընդգրկում էր ամբողջ հանրապետությունը։

Չշրջանցվեց նաև վերջերս աղմուկ հանած պաշտոնանկությունների թեման։ Եթե երկու բառով շարադրելու լինենք Սեյրան Օհանյանի խոսքերը, ապա կարելի է ասել, որ կոռուպցիայի դեմ պայքարը տարեցտարի ավելի ու ավելի է խստացվելու և հետևողական դառնալու։

Բնականաբար, հարցազրույցն անցկացնող Նվեր Մնացականյանը չէր կարող չանդրադառնալ նաև արցախյան հակամարտությանը։ Այդ առումով, Սեյրան Օհանյանը երկու շատ կարևոր հայտարարություն արեց.

–Ադրբեջանը պատրաստվում է Արցախի հարցի ռազմական ճանապարհով լուծմանը։

–Ինչու՞ ենք մենք սա կարևորում։ Պատերազմը սկսելու ադրբեջանական չկատարվող սպառնալիքների ֆոնին շատերի մոտ թյուր տպավորություն է ստեղծվում, թե ադրբեջանցիները առհասարակ պատերազմի չեն պատրաստվում։ Ոչ, այդպես չէ, նրանք հենց պատերազմի են պատրաստվում, և եթե կա մի բան, որում մենք պիտի հավատանք ադրբեջանցիներին, դա մեր վրա հարձակվելու մտադրության մասին նրանց հայտարարություններն են։

–Իսկ ինչո՞ւ չեն հարձակվում։ Դա արդեն նախարարի երկրորդ կարևոր հայտարարությունն էր.

–Ադրբեջանին զսպող միակ գործոնը մեր բանակն ու պատերազմին մեր պատրաստ լինելն է։

Այս հայտարարությունն էլ ենք շատ կարևոր համարում։ Որքան էլ հաջողված լինեն ՀԱՊԿ տարատեսակ զորավարժությունները, որքան էլ մենք ՆԱՏՕ-ի հետ լինենք գործընկերներ, որքան էլ «միջազգային հանրությունը» խոսի լայնամասշտաբ պատերազմի վերսկսման անթույլատրելիության մասին, միևնույնն է, Ադբեջանին իրական զսպող միակ գործոնը մենք ինքներս ենք։

Այնուհետև Սեյրան Օհանյանն անդրադարձավ պաշտպանության բնագավառում ընթացող ռեֆորմների ուղղություններին։ Որպես առաջնահերթ ուղղություններ նա նշեց՝ ռազմական գիտության վերանայում և զարգացում, կառուցվածքային փոփոխություններ, մարդկային ռեսուրսի ավելի արդյունավետ կառավարման խնդիրներ, մարտական հերթապահություն, մարտական պատրաստություն, սպառազինություն։

Հարցազրույցի ավարտին՝ կրկին վերադառնալով զորակոչին, Հայաստանի պաշտպանության նախարարը կոչ արեց առհասարակ բոլոր զինապարտներին նախապես պատրաստվել հայրենիքը պաշտպանելուն, այդ թվում՝ ֆիզիկապես։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված