Նեթանյահու. Իսրայելի զինուժը պատրաստ է մտնել Գազա
Վերջին լուրեր
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է երկրի կառավարության ամենշաբաթյա հանդիպմանը, որ Իսրայելը պատրաստ է «նշանակալիորեն մեծացնել» իր գործողությունների մասշտաբը՝ «Համաս»–ի կողմից ղեկավարվող Գազայի ահաբեկիչների դեմ, իսկ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը զինադադարի կոչ է արել, հաղորդում է Israel National News-ը:
«Զինվորները պատրաստ են ցանկացած գործողության»,- հայտնել է Նեթանյահուն:
Agence France-Presse-ի պատրաստած զեկույցը մատնանշում է արտասահմանյան լրատվամիջոցներում շրջապտույտ՝ ընդդեմ Իսրայելի՝ նշելով, որ ռազմական նախապատրաստությունները «անհանգստություններ են առաջ բերում, որ Իսրայելը հակված է վերածելու օդային ռմբակոծությունը ցամաքային ռազմական գործողության»:
Իսրայելի զինուժը զբաղեցրել է Գազայի շուրջ բոլոր կարևոր ճանապարհները՝ տասնյակ հազարավոր զինվորներ տեղակայելով դիրքերում՝ պատրաստ սկսելու «Ամպերի սյուն» ռազմական գործողությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն այցելելու է Գազայի պատերազմական շրջանները մոտական օրերին՝ «Համաս»–ի և Իսրայելի միջև զինադադարն առաջ տանելու համար:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)