Աթքինսոնը հոգնել է «Միսթըր Բինից»
Վերջին լուրեր
Հանրահայտ կատակերգակ «Միսթըր Բինը» այլևս չի լինի: Դերասան Ռոուեն Աթքինսոնը որոշել է հրաժեշտ տալ իր այդ կերպարին: Դերասանն այս մասին հայտնել է Daily Telegraph-ի հետ հարցազրույցում:
«Միսթըր Բին»–ն անկանխատեսելի և սակավախոս բրիտանացին հայտնվեց հեռուստաէկրաններին 1990 թվականին: Այն մեծ հռչակ բերեց Աթքինսոնին։
Պարբերականի հետ հարցազրույցում դերասանը խոստովանել է, որ եթե մարդն այս տարիքում շարունակում է խաղալ «մանկական» դեր, դա բավականին «տխուր» է թվում:
«Այս պատմությունն ինձ մեծ հռչակ բերեց: Սակայն, այն «մանկական» է և պահանջում է մեծ ֆիզիկական ակտիվություն»,- ասել է Աթքինսոնը:
Նա խոստովանել է, որ փոքր-ինչ հոգնել է այն բանից, որ իրեն առ այսօր շարունակում են ասոցացնել իր մարմնավորած հայտնի հերոսի հետ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)