Կապանում «Հոնդա»–ն, բախվելով ծառին, հայտնվել է Ողջի գետում. կան վիրավորներ
Վերջին լուրեր
Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 23.30-ի սահմաններում, Կապան քաղաքի բնակիչ 22-ամյա Հարություն Առաքելյանը, վարելով «Հոնդա» մակնիշի 78 DA 888 համարանիշի ավտոմեքենան, Կապան քաղաքի Գործարանային փողոցում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, բախվել հանդիպակաց երթևեկելի գոտու հարակից ծառին, որից հետո գլորվելով ընկել Ողջի գետը:
Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով Կապանի բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Հ. Առաքելյանը՝ պարանոցի և կրծքավանդակի սալջարդ և ուղևոր, Կապանի բնակիչ 20-ամյա Մելինե Ոսկանյանը՝ աջ սրունքի և ոտնաթաթի սալջարդ ախտորոշմամբ:
Վթարի վայրում աշխատել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ: Վերջինիս կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Կապանի քննչական բաժանմունք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)