Ուրախ կլինեի, եթե Ռոնալդուն վերադառնար «Յունայթեդ». Ֆերգյուսոն
Վերջին լուրեր
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը հայտարարել է, որ ուրախ կլիներ, եթե Ռոնալդուն վերադառնար իր թիմ։ Սակայն միևնույն ժամանակ մարզիչը նշել է, որ դա գրեթե անհնար է:
«Ես չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա, չնայած կցանկանայի՝ այլ կերպ լիներ: Այս իրավիճակում խոսքը կարող է գնալ մեծ գումարների մասին: Ռոնալդուն այն ֆուտբոլիստն է, ով երբեք վնասվածք չի ստանում, միշտ լավ մարզավիճակում է և բաց չի թողնում ոչ մի խաղ»,- «կարմիր սատանաների» մարզչի խոսքերն է մեջբերել AS-ը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)