Հացադուլ հայտարարած քուրդ բանտարկյալներն հասել են իրենց նպատակին
Վերջին լուրեր
Թուրքիայում հարյուրավոր քուրդ կալանավորները դադարեցրել են 68 օր տևած հացադուլը: Այն դադարեցնելու կոչ է արել ազատազրկման մեջ գնտվող անջատողական Քրդական աշխատանքային կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, այս մասին հաղորդում է bbc.russian-ը:
Հացադուլի մասնակից կալանավորները պահանջել են բարելավել իրենց առաջնորդի կալանավայրում պահվելու պայմանները և իրավունք ստանալ օգտագործել քրդերենը պետական հաստատություններում:
Շաբաթ օրը` Աբդուլլահ Օջալանի եղբայրը Աբդուլլահ Օջալանի հայտարարել է, որ կոչ է անում վերջ տալ հացադուլին, քանի որ այն «հասել է իր նպատակներին»: Օջալանն իր պատիժը կրում է Մարմարա ծովում գտնվող Իմրալու կղզում տեղակայված բանտի մեկուսարանում:
Հիշեցնենք, որ հանուն անկախ պետականության զինված պայքարը ՔԱԿ-ն սկսել է դեռ 25 տարի առաջ հարավ-արևելյան Թուրքիայի տարածքում: Հակամարտության արդույունքում սպանվել է ավելի քան 40,000 մարդ:
1999 թ - ին թուրքական դատարանը Օջալանին մեղավոր ճանաչեց հայրենիքի դավաճանության մեջ ու դատապարտեց մահվան, որը հետագայում փոխարինվեց ցմահ ազատազրկման:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)