Իսրայելը վերականգնել է մարդասիրական օգնության մատակարարումը Գազա
Վերջին լուրեր
Կիրակի օրը Իսրայելը վերականգնել է մարդասիրական օգնության և ապրանքների մատակարարումը Գազայի հատված ընդհանուր սահմանի վրա գտնվող բեռների անցակետի միջոցով, որը փակվել էր պաղեստինցիների դեմ սկսված գործողություններից ի վեր. հայտնել են զինվորականները: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:
Նախատեսված 120 բեռնատարներից 70-ը դեղամիջոցներով, սնունդով և առաջին անհրաժեշտության այլ պարագաներով բեռնված արդեն մտել են անկլավ «Կերեմ-Շալոմ» սահմանային անցակետի միջոցով. փոխանցում է РИА Новости-ն:
Պաղեստինյան տարածքներում կառավարության գործողությունների համակարգման բանակային կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Գայ Ինբարը նշել է, որ «դա բարդ և վտանգավոր օպերացիա է, քանի որ ՀԱԿ-ի ողջ գոտին ենթարկվում է հրթիռահրետանակոծման: Մենք համակարգում ենք այն Պաղեստինի ազգային կառավարության և բազմաթիվ միջազգային ինստիտուտների հետ համատեղ, այդ թվում՝ Համաշխարհային առողջապահության, Կարմիր խաչի և պաղեստինցի փախստականների օգնության համար ՄԱԿ-ի մերձավորարևելյան գործակալությունը»:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)