Փարիզում ավանդական ամուսնությունների կողմնակիցները ծեծել են FEMEN-ի ակտիվիստուհիներին
Վերջին լուրեր
Ուկրաինական FEMEN կանանց շարժման ակտիվիստուհիները կիրակի օրը հայտնվել են Փարիզում ավանդական ամուսնությունների պաշտպանության ցույցին և ծեծի են ենթարկվել. հաղորդում է Associated Press-ը։
Մոտ 10 աղջիկ մերկացած կրծքով, մասամբ հագնված միանձնուհիների հագուստով, հայտվեցին միասեռական ամուսնությունների դեմ դուրս եկած ցուցարարների դիմաց և սկսեցին վանկարկել՝ «Մենք հավատում ենք գեյերին (In gay we trust): Ուկրաինուհիները հավաքվածների վրա սպիտակ փոշի են ցանել։
Տեսնելով կիսամերկ աղջիկների ակցիան՝ մի քանի կաթոլիկ ակտիվիստներ հարձակվել են նրանց վրա և տապալել գետնին։ Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի հետևանքով լուրջ տուժածներ չկան։ Ոստիկանության աշխատակիցներն անվտանգության նկատառումներով ստիպված էին թաքցնել ակտիվիստուհիներին ավտոբուսի մեջ. Agence France-Presse-ի հետ զրույցում պատմել էր ֆրանսուհի ֆեմինիստուհիներից մեկը։
Ի պաշտպանություն ավանդական ամուսնությունների և ընտանեկան արժեքների ցույցը կազմակերպել էր կաթոլիկ կազմակերպությունը, որի հիմնական նպատակներից մեկը «Ֆրանսիայի ապաքրիստոնեացումն է»։ Երթին մասնակցել էր մի քանի հազար մարդ։

















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու