Չինաստանում ձերբակալվել է Louis Vuitton, Hermes և Coach ապրանքանիշերը կեղծող խմբավորում
Վերջին լուրեր
Չինական ոստիկանությունը ձերբակալել է 73 հանցագործի, որոնք զբաղվում են Louis Vuitton և Hermes ապրանքանիշերի պայուսակների կեղծմամբ և արտասահման արտահանման մեջ. այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում կատարելով տեղական ԶԼՄ-ներին։
Ամերիկյան և չինական իրավապահ համատեղ օպերացիան իրականացվել է Գուանդուն, Ֆուցզյան և Անխոն գավառներում, որտեղ և գործել է խմբավորումը։ Մոտ 37 ընդհատակյա արտադրամասում առգրավվել է ավելի քան 20 հազար կեղծ պայուսակ։ Խմբավորումը կեղծված ապրանքների մեծ մասը մատակարարել է ԱՄՆ-ին և Մերձավոր Արևելքի երկրներին։
Հանցագործները հատկապես մեծ քանակությամբ կեղծում էին Louis Vuitton, Hermes և Coach ապրանքանիշերը։ Ընդհանուր առմամբ, ըստ Չինաստանի հասարարական անվտանգության նախարարության տվյալների, արտադրվել է մոտ 1 միլիոն կեղծ ապրանք։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)