Ինչո՞ւ են ԲՀԿ-ական պատգամավորները բացակայում ԱԺ նիստերից
Վերջին լուրեր
Ըստ parliamentmonitoring.am կայքի տվյալների՝ 5-րդ գումարման Ազգային ժողովի քառօրյաներին ամենաշատ բացակայել են ԲՀԿ-ական պատգամավորները։ Նրանց գլխավորում է Գագիկ Ծառուկյանը՝ 41 բացակայություն։
«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց, որ ինքը դա կմեկնաբանի, երբ լինեն պաշտոնական տեղեկություններ. «Ես զարմացած եմ, այդ ինչպե՞ս է այդպես ստացվում։ Այդ տվյալները դեռ ճշգրտելու անհրաժեշտություն ունեն»,-ասաց Ուրիխանյանը։
Հիշեցնենք, որ ըստ վերոնշյալ կայքի՝ երկրորդ տեղում 34 բացակայությամբ գտնվում է «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանն է, իսկ երրորդ տեղում՝ ԲՀԿ պատգամավոր Մուրադ Գուլոյանը՝ 33 բացակայությամբ։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)