Կարեն Կարապետյանը դարձել է «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ
Վերջին լուրեր
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ` ռազմավարական զարգացման հարցերով:
Ինչպես հայտնել է «Գազպրոմ մեժրեգիոնգազ»-ի մամուլի խոսնակ Մարիա Ֆրոլովան, ընկերության գլխավոր տնօրեն Կիրիլ Սելեզնյովը Կարապետյանի նշանակման հրամանագիրը ստորագրել է նոյեմբերի 17-ին:
«Գազպրոմ մեժրեգիոնգազ»-ը «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը զբաղվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնական գազի իրացմամբ:
Մեդիամաքս-ի ունեցած տեղեկատվության համաձայն, Կարեն Կարապետյանը պահպանել է նաև Գազպրոմբանկի փոխնախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2011 թվականի դեկտեմբերից:
Կարեն Կարապետյան Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականի դեկտեմբերից մինչև 2011-ի հոկտեմբերը: Մինչ այդ նա 10 տարի գլխավորել է «ՀայռուսԳազարդ» ընկերությունը:
Mediamax


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)