Սիրիացի ընդդիմադիրները հայտարարել են ռազմաբազա գրավելու մասին
Վերջին լուրեր
Սիրիայի տարածքում գործող ապստամբները գրավել են Հալեպից 25 կմ հեռավորության վրա՝ Հալեպի և Թուրքիայի սահմանին գտնվող հատուկ նշանակության զորքերի ռազմական բազան. այս մասին հաղորդում են սիրիացի ապստամբները. փոխանցում է Взгляд-ը:
Ընդդիմադիրները հայտարարում են, որ նրանց հաջողվել է գերի վերցնել սիրիական բանակի 18 զինծառայողի, ինչպես նաև գրավել 15 տանկ:
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը սիրիական ընդդիմությանը աջակցող արևմտյան և արաբական երկրները ընդդիմադիր և հեղափոխական ուժերի Ազգային կոալիցիայի հետ քննարկել են Բաշար Ասադին տապալելու իրենց համատեղ ռազմավարությունը:
Սիրիական ընդդիմադիր կոալիցիան արդեն ճանաչվել է Թուրքիայի կողմից։ Այն որպես Սիրիայի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչ ճանաչել է նաև Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհուրդը, որի կազմի մեջ մտնում է 6 պետութուն, ինչպես նաև՝ Արաբական պետությունների լիգան և Ֆրանսիան:
Միաժամանակ ԱՄՆ-ը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը դեռ պատրաստ չէ ճանաչել սիրիական ընդդիմությանը որպես «վտարանդի կառավարություն», չնայած որ ողջունում է ընդդիմադիր հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ստեղծումը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)