Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Խորհրդարանական համակարգին անցնելու վերԲՀԿական սցենարը

Վերջին լուրեր

Վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից շրջանառության մեջ դրվեց կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու անհրաժեշտության մասին քննարկումը: Սա համարել միայն ԲՀԿ-ի՝ որպես քաղաքական դաշտում առանձին սուբյեկտի երկարամյա քննարկումների արդյունքում ստացված տեսակետ՝ ուղղակի միամիտ կլիներ: Այս ամենն ավելի շատ օբյեկտի՝ տարբեր քաղաքական սուբյեկտների կողմից թելադրված սցենար է: Ինչո՞ւ հենց այս պահին շրջանառության մեջ դրվեց այս քննարկումը:

Օլիգարխիկ համակարգը գործում է ռեսուրսների աղբյուրների անընդհատ ընդլայնման և կապիտալի անարգել կուտակման սկզբունքով: Ներկա պայմաններում, երբ, ըստ էության, ամեն ինչ բաժանված է այս համակարգի ներկայացուցիչների միջև, մի կողմից՝ համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը, մյուս կողմից՝ փակ սահմանների առկայությունը, ավելի է դժվարացնում անընդհատ ընդլայնման ու տարածման այս գործընթացը: Ռեսուրսների սահմանափակության պայմաններում համակարգի ներկայացուցիչներն անընդհատ ընդլայնման ու տարածման համար (ինչը օլիգարխիայի կենսունակության պահպանման անքակտելի պայման է) ստիպված են հակասությունների մեջ մտնել միմիանց հետ՝ նոր ռեսուրսների տիրանալու համար: Կարճ ասած, ստիպված են սահմանափակ ռեսուրսների վերաբաշխում իրականացնել: Այս պարագայում առաջ է գալիս անընդհատ սրվող հակասությունների շարք, որն այլևս հնարավոր չէ կարգավորել նախկինում ձևավորված պայմանավորվածությունների շրջանակում: Այս խնդիրը Սերժ Սարգսյանը փորձեց լուծել ֆուտբոլային դիվանագիտության շրջանակում՝ փորձելով բացել հայ-թուրքական սահմանը: Դա հնարավորություն կտար բացել ռեսուրսների նոր աղբյուրներ ու նոր իրացման շուկա՝ դրանով իսկ որոշ ժամանակով հետաձգելով համակարգային ճգնաժամը:

Մոտալուտ հակասություններն ու ճգնաժամն ավելի է խորացնում նաև օրեցօր մեծացող քաղաքացիական ակտիվությունը, ինչը խոչընդոտ է օլիգարխիայի շահերն առանց լուրջ բարդությունների սպասարկելու հարցում: Օլիգարխիային ի նպաստ ընդունվող ցանկացած որոշում, հանրության հաշվին օլիգարխների ցանկացած ընլայնում հանդիպում է քաղաքացիների դիմադրությանը: Առայժմ դա կրում է ոչ համատարած բնույթ, սակայն ունի ընդլայնման միտում, և նույնիսկ այս պայմաններում լուրջ խնդիրներ է առաջացնում «հանրային ծառաների» համար: Այսինքն օրեցոր խորացող ճգնաժամը կարող է բերել համակարգի կործանմանը, ինչը ենթադրում է նաև անկանխատեսելի հետևանքներ և՛ Սերժ Սարգսյանի, և՛ նրա նախորդ Ռոբերտ Քոչարյանի, և՛ նրանց սպասարկող ու սպասարկած քաղաքական թիմի համար: Շրջանառության մեջ դնելով խորհրդարանական կառավարման համակարգի մասին քննարկումը և հետագայում անցում կատարելով դրան՝ քաղաքական էլիտան որոշակիորեն իր վրայից գոնե ֆորմալ առումով գցում է պատասխանատվությունը՝ օլիգարխիկ պայմանավորվածությունները տեղափոխելով Ազգային ժողով և ռեսուրսների ու տարածքների բաժանումը սկսելով հենց պատգամավորական տեղերի բաժանումից: Սա կարող է որոշակիորեն լուծել օլիգարխիկ հակասությունների շարքը՝ դրանց կարգավորման ուղղահայաց մեխանիզմից անցում կատարելով հորիզոնականի: Անցումը խորհրդարանական համակարգին վերացնում է նաև նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունների վերարտադրմանը սպառնացող վտանգները, քանի որ սովորաբար քաղաքական լուրջ գործընթացները տեղի են ունենում նախագահական ընտրություններին նախորդող և, առավել ևս, հաջորդող ժամանակահատվածներում: Այսպիսով, անցում կատարելով խորհրդարանական համակարգին, ներկա քաղաքական և տնտեսական էլիտան կձևավորի երկկուսակցական համակարգ: Երկու կուսակցությունների միջև կեղծ հակասությունների արդյունքում հնարավոր կլինի իշխանության փոխանցումներ կատարել՝ դրանով իսկ գոնե մոտակա տասնամյակներում ապահովելով «իշխանափոխություններ»՝ պահպանելով, օրինականացնելով և ընդլայնելով կուտակված կապիտալը:

Այս պարագայում ընդդիմության համաձայնությունը խորհրդարանական համակարգին անցնելու գաղափարին առնվազն անհասկանալի է, եթե չկան հստակ ձևավորված մեխանիզմներ նախատեսվող երկկուսակցական համակարգից խուսափելու համար: Այս դեպքում, ըստ էության, ընդդիմության դերը դուրս չի գա ԱԺ հարթակից մի քանի պատգամավորների կողմից արվող անխնա քննադատությունների շրջանակից։

 Սևակ Մամյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված