Մոսկվայում մեքենան բախվել է կանգառում կանգնած մարդկանց
Վերջին լուրեր
Մոսկվայում Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է հասարակական տրանսպորտի կանգառում հավաքված մարդկանց. այս մասին հաղորդում է Риа Новости-ն:
Օնեժի փողոցում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյուքնում զոհվել է 3 մարդ և վիրավորվել ևս 5-ը: Վիրավորներից մի քանիսը սեղմված է մնացել մեքենայի մեջ: Նրանց դուրս են բերում փրկարարական ծառայության ուժերը: Վիրավորներին տարհանելու համար դեպքի վայր է ժամանել ուղղաթիռ:
Մոսկվայում ՆԳՆ-ի մամլո ծառայությունից հայտնում են, որ մեքենայի վարորդը 25-ամյա կին է եղել: Զոհերի և վիրավորների անձը հաստատող տեղեկություններ չի հաղորդվում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)