Սերոբ Բոզոյանը բողոքարկել է դատավճիռը
Վերջին լուրեր
Հայտնի «Փուչիկների գործով» միակ ամբաստանյալ Սերոբ Բոզոյանի պաշտպան Կարեն Մանուչարյանը վճիռը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին Lurer.com-ի հետ զրույցում ասաց ամբաստանյալի պաշտպանը։
Ինչպես նշեց պաշտպանը, միջնորդում է բեկանել դատավճիռը միայն պատժաչափի մասով և ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել։
«Ընդհանուր իրավասության դատարանը պատիժ նշանակելիս մասնավորապես անտեսել է պաշտպանյալիս առողջական և սոցիալական վիճակը, գործում առկա փաստական հանգամանքները, երկու անչափահաս երեխա ունենալը, այն, որ նա իր մեղավորությունը ընդունել է, նախկինում դատված չի, այն որ տառապում է քաղցկեղ հիվանդությամբ, որդին բրոնխիալ ասթմայով է տառապում, մի քանի հանգամանքներ կան, որ դատավճռի հետ համաձայն չեմ»,-ասաց Կարեն Մանուչարյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին ՀՀԿ-ի համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների պայթյունի և հարյուրավոր երիտասարդների մարմնական վնասվածքների գործով մեղավոր ճանաչված Սերոբ Բոզոյանին օգնելու համար օրեր առաջ ՀՀ քաղաքացիները դրամահավաք են սկսել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)