Թուրքիայի ԱԳ նախարարը կայցելի Գազա
Վերջին լուրեր
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Արաբական պետությունների լիգայի նախարարների նախաձեռնությամբ այցելելու է Գազայի հատվածը. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Պաշտոնական այցով այս պահին Եգիպտոսում գտնվող արտգործնախարարը Գազայի հատված իր այցելությունը պլանավորում է երեքշաբթի օրը: Դավութօղլուն հանդիպելու է նաև ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Խալեդ Մաշալի հետ:
Բանակցությունների շրջանակներում Դավութօղլուն բազմիցս հանդիպել է Եգիպտոսի ԱԳ նախարար Քամիլ Ամրի և Քաթարի վարչապետ Համադ բեն Ջասիմի հետ:
Նախքան Կահիրեից մեկնելը Դավութօղլուն հեռախոսային խոսակցություն է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ:
Զրույցի հիմնական թեման եղել է իրավիճակը Գազայում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)