Խաղալով Հայաստանի հավաքականում՝ մեկ քայլ առաջ կկատարեմ. Արտյոմ Խաչատուրով
Վերջին լուրեր
Տիրասպոլի «Շերիֆի» պաշտպան Արտյոմ Խաչատուրովը «Ռապիդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականին։
«Որոշել եմ խաղալ Հայաստանի ազգային հավաքականի համար։ Որոշմանս վրա մեծ ազդեցություն ունեցավ հայրս, ով ասաց, որ հպարտ կլինի, եթե ես հանդես գամ հայրենիքիս համար։ Հայերեն չգիտեմ, սակայն կարծում եմ, որ խնդիրներ չեն լինի, քանի որ հավաքականում շատերը խոսում են ռուսերեն։ Հայաստանի հավաքականում հանդես գալն ինձ համար մեկ քայլ առաջ կլինի։ Եթե ես պետք լինեի Մորդովայի հավաքականին, ապա վաղուց հրավիրված կլինեի։ Այնպես որ, եթե ինձ մինչ այժմ չեն հրավիրել, ուրեմն ես նրանց պետք չեմ»,-ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ակումբի moldfootball.com-ը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)