Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովում հայկական պատվիրակությունը նախաձեռնել էր քննարկում

Վերջին լուրեր

Ազգային ժողովի Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի հայկական պատվիրակությունը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության(ԳՄՀԸ) աջակցությամբ, նոյեմբերի 19-ին նախաձեռնել էր համաժողով-քննարկում՝ կառավարության եւ ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովի Հայաստանի ազգային պլատֆորմի, ինչպես նաեւ միջազգային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանը համաժողովի բացմանը նշեց, որ քննարկման նպատակն է լսել քաղաքացիական հասարակության եւ գործադիր իշխանության տեսակետները հանձնաժողովի առաջիկա նիստի օրակարգային հարցերի վերաբերյալ. հերթական նիստը տեղի է ունենալու նոյեմբերի 28-29-ին Բրյուսելում: Այս հանձնաժողովը մշտապես գործող խորհրդարանական ձեւաչափ է՝ Հայաստան-ԵՄ խորհրդարանական հարաբերությունները խորացնելու, համագործակցության օրակարգային հարցերի ընթացքը մշտադիտարկելու, Հայաստանի ստանձած պարտավորությունների կատարմանն ու բարեփոխումներին նպաստելու, ինչպես նաեւ՝ քաղհասարակության հետ երկխոսությունն առաջ մղելու առաքելությամբ: Հայկական պատվիրակության ղեկավարը փաստեց, որ եվրաինտեգրումը ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղությունն է, եւ Հայաստանն ակտիվորեն է ներգրավված ԵՄ-ի հետ համագործակցության ծրագրերում: Այս համատեքստում Սամվել Ֆարմանյանն անցնող տարին խիստ հագեցած համարեց՝ առանձնացնելով Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները, էական առաջընթացը ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայանգրի կենսագործման հարցում: Տարին աչքի է ընկել նաեւ Երեւան-Բրյուսել բարձր մակարդակի փոխադարձ այցելություններով ու քաղաքական երկխոսության ընդլայնումով եւ մասնագիտական անդրադարձերով: Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելու հարցում հանձնաժողովի համանախագահը կարեւոր համարեց նաեւ Արեւելյան գործընկերության խորհրդարանական կառույցի՝ «Եվրանեսթի» գործունեությունը: «Խորհրդարանականների անկեղծ ցանկությունն է լսել քաղաքացիական հասարակության տեսակետները, առաջարկությունները, նոր գաղափարները, նաեւ՝ ծանոթանալ կառավարության մոտեցումներին»,-նշեց Սամվել Ֆարմանյանը:

Այս նախաձեռնությունն օգտակար ու արդյունավետ գնահատեց Հայաստանի ազգային պլատֆորմի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը: Նա Արեւելյան գործընկերությունը համարեց համաեվրոպական արժեքները սեփական երկրում ներդնելու, ժողովրդավարությունն ամրապնդելու լավ հնարավորություն եւ մանրամասնեց ազգային պլատֆորմի գործունեության հիմնական ուղղությունները: Իսկ համատեղ ծրագրերը, Սեյրան Մարտիրոսյանի համոզմամբ, կզարգացնեն հարաբերությունները ոչ միայն Եվրամիության հետ, այլ նաեւ կապահովեն համագործակցություն հարեւան երկրների միջեւ:

Քննարկմկան մասնակիցներին ողջունեցին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ ԳՄՀԸ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դագմար Բոթթը: Տրայան Հրիստեան, ողջունելով այս ձեւաչափով քննարկումները, դրանք համարեց ամուր հիմք ԵՄ-ի հետ համագործակցությունը խորացնելու համար: Նրա բնորոշմամբ՝ ԵՄ-ի հետ մերձեցման ճանապարհին դրական քայլերն ակնհայտ են, ինչը վկայում է բանակցությունների՝ ճիշտ ուղով ընթանալու եւ բարեփոխումները Հայաստանում շարունակելու անհրաժեշտության մասին: Բարեփոխումների հաջողման գործում բանախոսը կարեւոր համարեց թե քաղաքացիական հասարակության, թե իշխանությունների, թե լրատվամիջոցների նպաստը: «Խորհրդարանը իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության միջեւ երկխոսությունն ապահող կամուրջն է»,-ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը' հավելելով, որ Ազգային ժողովն անելիքներ ունի նաեւ Հայաստանի եւ Եվրամիության օրենսդրությունները ներդաշնակեցնելու գործում՝ պայմանավորված Արեւելյան գործընկերության գործողությունների նոր ծրագրով ու Ասոցացման համաձայնագրով: Տկն. Դագմար Բոթթը եւս համոզմունք հայտնեց, որ խորհրդարանականների այս նախաձեռնությունը կբացահայտի նոր գաղափարներ ու մտքեր, կնպաստի, որ Հայաստանում բարեփոխումներն ընթանան բնակչության պահանջներին համահունչ:

Բրյուսելում անցկացվելիք նիստի օրակարգային հարցերը հաշվի առնելով՝ համաժողովում հնչեց երեք ելույթ: Հայաստան-ԵՄ քաղաքական երկխոսության օրակարգը, բարեփոխումների ընթացքն ու հեռանկարները ներկայացրեց ԱԳՆ Եվրամիության բաժնի պետ Մհեր Մարգարյանը: Էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը մանրամասներ հաղորդեց Հայաստան-ԵՄ համագործակցության տնտեսական բաղկացուցչի մասին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ 2012-2013 թթ. համապետական ընտրություններին:

Հայկական պատվիրակության կազմում ընդգրկված են պատգամավորներ ԱԺ բոլոր խմբկացություններից: Սամվել Ֆարմանյանը նկատեց, որ բոլորի նպատակադրումները նույնն են, տարբեր կարող են լինել դրանց իրականացման ընթացակարգերը միայն: Հայկական պատվիրակության ղեկավարը հույս հայտնեց, որ համագործակցությունը խորհրդարանի եւ քաղաքացիական հասարակության միջեւ կկրի կառուցվածքային բնույթ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված