Անդրեյ Շևչենկոն հրաժարվեց գլխավորել Ուկրաինայի հավաքականը
Վերջին լուրեր
Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անատոլի Կոնկովը հանդիպել է Անդրեյ Շևչենկոյին, ում ավելի վաղ առաջարկվել էր գլխավորել Ուկրաինայի ազգային հավաքականը, սակայն ֆուտբոլիստը հրաժարվել է գլխավորել ազգային թիմը։
«Երկար տարիներ Ուկրաինայի հավաքականի կազմում հանդես գալն ինձ համար մեծ պատիվ էր։ Այսօր ես շնորհակալ եմ Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայից և նախագահ Կոնկովից՝ նման վստահության համար։ Սակայն կարծում եմ՝ հավաքականը գլխավորելու հնարավորությունն ընդունելը շտապողականություն կլինի իմ կողմից։ Հուսով եմ, որ ֆեդերացիան ընբռնումով կմոտենա այս որոշմանս։ Համոզված եմ՝ ազգային հավաքականն Աշխարհի 2014-ի եզրափակիչ մրցաշարին մասնակցելու հնարավորություն ունի։ Ինքս միշտ պատրաստ եմ աջակցել հավաքականին հաջողությունների հասնելու համար»,-Շևչենկոյի խոսքերը մեջբերում է Ուկրաինայի Ֆուտբոլի ֆեդերացիան։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)