Պետերբուրգում հայը ձերբակալվել է հաշիշ մատակարարելու մեղադրանքով
Վերջին լուրեր
Պետերբուրգյան թմրանյութերի վերահսկողության աշխատակիցները հաշիշի խոշոր խմբաքանակ են առգրավել, որը քաղաք էր ներմուծվել ծաղիկների անվան տակ. այս մասին տեղեկացնում է Интерфакс-ը:
«Խանութ-պահեստի խուզարկության արդյունքում, որտեղ գտնվում էին ծաղիկները, ոստիկանները հայտնաբերել են 55 կգ հաշիշ, որի մի մասը թաքցված է եղել ծաղկամանների հողի մեջ»,-ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ թմրանյութերի հսկողության աշխատակիցները պարզել էին խանութի հասցեն, ուր մատակարարվում էին ծաղիկները և բացահայտել կազմակերպության անդամների ինքնությունը: Խումբը ղեկավարում էր նախկինում չդատված 55-ամյա Հայաստանի քաղաքացին: Փաստի կապակցությամբ շարունակվում է հետաքննությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)