Ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպեն արտասահմանում
Վերջին լուրեր
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հերքել է հրապարակումներն այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են արտեկրում:
«Այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը չեն հանդիպել, այդ լուրերի ի հայտ գալու պահին էլ Ռոբերտ Քոչարյանը Կանադայում էր: Թերևս, կարող էի բավարարվել այս կարճ պատասխանով, բայց կուզենայի մի հռետորական հարց տալ՝ իսկ ինչո՞ւ պետք է Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, Երևանը թողած, հանդիպեն արտասահմանում: Կոնսպիրատիվ տեսության սիրահարներին առաջարկում եմ թողնել այս թեման և դադարեցնել խորհրդավոր հանդիպումների փնտրտուքը, առավել ևս՝ օտար երկրներում: Վստահ եմ, որ դա անպտուղ զբաղմունք է»,-«Մեդիամաքսին» ասել է Վիկտոր Սողոմոնյանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)