Թբիլիսիում ակցիա է անցկացվում՝ ի պաշտպանություն Իսրայելի
Վերջին լուրեր
Նոյեմբերի 20-ին ժամը 16:00-ին Թբիլիսիում Շարդեն փողոցում «Բարի հիմնադրամ» միության նախաձեռնությամբ մեկնարկելու է Իսրայելին աջակցություն հայտնող ակցիա:
Ակցիան հանպատրաստից է, նրան մասնակցություն են ցուցաբերելու մշակույթի հայտնի գործիչներ. «Միասին հիշելու ենք մեր ընկերներին, քաջալերելու ենք և աջակցելու Իսրայելին հրեական երգերի միջոցով»:
Որպես հյուր՝ ակցիային իր մասնակցությունն է ցուցաբերելու Իսրայելի դեսպանը:
«Հրավիրում ենք բոլորին, ովքեր սիրում են իսրայելցի ժողովրդին և ցանկանում են ոգևորել նրանց»,-ասված է ակցիայի կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ. մեջբերում է Грузия-online-ը:
Հիշեցնենք, որ իրավիճակը Գազայի հատվածի և Իսրայելի միջև շատ լարված է մնում: Նոյեմբերի 14-ից Իսրայելի ուղղությամբ բաց էր թողնվել 500 հրթիռ, սակայն դրանցից միայն 267-ն է ոչնչացվել օդում։
Կիրակի օրը Իսրայելի Օդուժի հարձակման արդյունքում Գազայի հատվածում զոհվել է ՀԱՄԱՍ խմբավորման մարտական թևի առաջնորդներից մեկը՝ Յահի Աբին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)