Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնին Փաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը «ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցեր Վարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանը Արցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ Մարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութին Իրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համար 

«Փուչիկների» գործով դատապարտված Բոզոյանը տեղափոխվել է հիվանդանոց

Վերջին լուրեր

Հանրապետական կուսակցության մայիսի 4-ի նախընտրական համերգ-հանրահավաքի ժամանակ փուչիկների բռնկման գործով դատապարտված Սերոբ Բոզոյանն այսօր տեղափոխվել է հիվանդանոց։ Նա տեղեկացրել է, որ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական կենտրոնում հետազոտություն է անցնում, ինչին կհաջորդի վիրահատությունը:

1 տարվա ազատազրկման դատապարտված 54-ամյա տղամարդը, հիշեցնենք, տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ, եւ ինչպես նրա փաստաբան Կարեն Մանուչարյանն է ահազանգում, առաջին ատյանի դատարանի վճռից հետո նրա վիճակը օր-օրի վատանում է. արյունահոսություններն անհետաձգելի են դարձնում Բոզոյանի վիրահատությունը:

Բուժօգնության համար պահանջված գումարը մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, իրավապաշտպաններ ու քաղաքացիներ են հանգանակել, քանի որ սոցիալական խիստ ծանր վիճակում գտնվող ընտանիքը, ի վիճակի չլինելով հոգալ այդ ծախսերը, տեւական ժամանակ Բոզոյանին հիվանդանոց չէր տեղափոխում:

Փաստաբանը միաժամանակ տեղեկացրեց, որ նախօրեին Բոզոյանը իրեն ազատազրկման դատապարտելու Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի հոկտեմբերի 17-ի վճիռը բողոքարկելու դիմում է ներկայացրել Վերաքննիչ դատարան՝ վկայակոչելով մեղմացուցիչ մի շարք հանգամանքներ, որոնք առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը այդպես էլ հաշվի չի առել եւ նշանակել է խստագույն պատիժ:

«Տառապում է քաղցկեղ հիվանդությամբ, ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական վիճակում, երեխան նույնպես հիվանդ է», - մանրամասնեց փաստաբան Կարեն Մանուչարյանը, - «Բացի այդ, նա ընդունել է մեղքը, միջնորդելով, որ արագացված քննություն կատարվի եւ այդ քննությունը կատարվել է։ Դա եւս կարեւոր հանգամանք է, եւ ես հույս ունեմ, որ գոնե Վերաքննիչ ատյանը հաշվի կառնի»։

Չբողոքարկելու պարագայում քաղցկեղով հիվանդ տղամարդը երեկվանից արդեն պետք է լիներ քրեակատարողական հիմնարկում։ Մինչեւ վերադաս դատական ատյանի որոշումը Սերոբ Բոզոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կկիրառվի չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշեցնենք, Սերոբ Բոզոյանը մեղավոր է ճանաչվել Հանրապետականի հանրահավաքի համար պատվիրված փուչիկները դյուրավառ մեթանով լիցքավորելու մեջ։ Փուչիկների պայթյունից մարմնական վնասվածքներ էին ստացել 154 երիտասարդներ: Բոզոյանն այս գործով միակ մեղադրյալն է, թեեւ պաշտպանական կողմը շարունակ պնդում է, որ Բոզոյանը պատվիրողներին նախօրոք զգուշացրել է մեթանով լիցքավորելու հնարավոր վտանգի մասին, բացատրել է նաեւ օգտագործման կանոնները, սակայն 7000 փուչիկի համար առաջարկված 770 հազար դրամը չի բավարարել ավելի թանկ գազով՝ հելիումով լիցքավորելու համար։ Բոզոյանի հորդորներն ու զգուշացումներն էլ ոչ ոք հաշվի չի առել:

Ի պաշտպանություն Սերոբ Բոզոյանի արշավ է սկսվել սոցիալական ցանցերում. Ֆեյսբուք ցանցում նախաձեռնությանը միացել են բազմաթիվ քաղաքացիական եւ ընդդիմադիր ակտիվիստներ, որոնք հաշվեհամար են բացել դատապարտյալի ֆինանսական աջակցության համար: Նախաձեռնության հեղինակ, ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հիմնավորեց, որ պաշտպանում են իշխող կուսակցության «գործողությունների հերթական զոհը դարձած» անպաշտպան քաղաքացուն։

«Ուզում ենք ասել, որ մենք տեր ենք մեր քաղաքացուն, ով գուցե եւ հանցակից է այս դեպքում, որ կատարել է հանցավոր մի պատվեր, գուցե պետք է ընդհանրապես հրաժարվեր, սակայն մենք գիտենք, որ այս իշխանությունները հանցավոր պատվերը չկատարողներին էլ են պատժում: Նույնիսկ ունեմ շատ հավաստի տեղեկություններ, որ ծառայության համար գումարը մինչ օրս չի փոխանցվել Սերոբ Բոզոյանին», - ասաց Զարուհի Հովհաննիսյանը:

Նա նաեւ փոխանցեց, որ իրենց նախաձեռնությունը հետեւելու է Վերաքննիչ դատարանում գործի քննությանը։

«Բոզոյանի պատիժը հիվանդության հիմքով մեղմացնելուց զատ, պետք է առաջ քաշվի նաեւ պատվիրատուների պատասխանատվության հարցը,-ասաց Զարուհի Հովհաննիսյանը,- պիտի հետեւենք, տեսնենք ինչպես է ընթանում, ի վերջո նոր հանգամանքներ ջրի երես հանվելու են, թե՞ ուղղակի հերթական անգամ կատարվելու է կոծկման գործընթաց եւ «դե լավ, հիվանդ է, բաց թողեք» հերթական դատավարությունն է դառնալու: Պետք է վեր հանվեն այն մարդիկ, ովքեր պատվիրատուներն էին, վեր հանվեն այն մարդիկ, ովքեր ներքաշված էին այդ ամբողջ ցանցի մեջ»։

Մինչդեռ իշխող Հանրապետական կուսակցությունը «սադրանք» եւ «կեղծիք» է որակում «Փուչիկների» գործով իրենց հասցեագրվող բոլոր մեղադրանքները: Ինչպես մեզ հետ զրույցում հակադարձեց Հանրապետականի փոխնախագահ Գալուստ Սահակյանը. - «Դա ի՞նչ կապ ունի Հանրապետականի հետ՝ անհասկանալի է ինձ համար։ Վաճառել է, եղել է գնորդ, վերցրել է։ Ոնց որ պատվիրեինք ավտոբուս, ավտոբուսը վթարի ենթարկվեր, Հանրապետականը մեղավոր լիներ․․․ Պիտի մի քիչ տրամաբանություն ունենալ, ուրեմն Հանրապետականը հատուկ փուչիկներ է գնել, որ իր միջոցառումը խանգարվի՞։ Անհեթեթ մտածողության ձեւ է: Ընտրությունների ժամանակ փուչիկների համատարած վաճառք է եղել, որեւէ տեղ նման դեպք տեղի չի ունեցել, համընկել է, որ հենց մեր միջոցառման ժամանակ դեպքը տեղի ունեցավ։ Ո՞ւմ մեղադրես Հանրապետականից, կամ ինչո՞ւ մեղադրես»:

Իսկ Փուչիկների գումարը Սերոբ Բոզոյանին չվճարելու մասին պնդումներին Գալուստ Սահակյանն այսպես հակադարձեց. «Դա ամենամեծ կեղծիքն է. դա այն գումարը չէր, որ Հանրապետականը չտար կամ չկարողանար տալ»:

Ի դեպ, Սերոբ Բոզոյանին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնում նաեւ իշխող Հանրապետական կուսակցության երիտասարդական թեւը։ Երիտթեւի ներկայացուցիչներից Արուսյակ Պողոսյանը այդ մասին տեղեկացրեց մեզ հետ հեռախոսազրույցում։ Նա նաեւ հայտնեց, որ փուչիկների պայթյունից տուժած երիտասարդները ստորագրահավաք են անցկացնում, որպեսզի Սերոբ Բոզոյանի ազատազրկման պատիժը բեկանելու միջնորդությամբ դիմեն Վերաքննիչ դատարանին:

Azatutyun.am

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կենտրոնական Եվրոպայի խոշորագույն լճերից մեկի ջրի մակարդակը մոտեցել է նվազագույնինՓաշինյանի գլխավորությամբ՝ ԱԽ նիստ. Ռուսաստանը ողորմություն չի մուրալու. Պուտին (տեսանյութ) Ռուսաստանը հերքել է քաղբանտարկյալների գոյությունը«ՎԱԶ 2105»-ը մի քանի պտույտ շրջվելով հայտնվել է ձորում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համարՀՀ-ի և Խորվաթիայի առողջապահության նախարարները քննարկել են համակարգի հետ կապված կառավարմանն առնչվող հարցերՎարչապետը Երևանում ներկա է գտնվել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացմանըՆԳ նախարարությանը կից խորհրդում քննարկվել են Երևանում խցանումների նվազեցման լուծումներըԱրցախ TV-ն վերազինվում է և կվերադառնա նոր նախագծերով Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է ԿիպրոսՌուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՀռոմՄարդկանց համոզել էին վիզաների ազատականացման հարցում, հետո փուչիկը պայթեց․ Եվրոպան ասաց՝ դեռ վաղ է (տեսանյութ) ՆԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է Շենգավիթում տղամարդու ձերբակալման տեսանյութինԻրանում առաջին անգամ ռազմական պատրաստություն են անցկացրել կին կամավորների համարԱշխատանքային կենսաթոշակի նշանակման որոշումները կուղարկվեն SMS հաղորդագրության միջոցով․ ՄՍԾԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելՀարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոցՖրանսիան և Իսպանիան կողջունեն Մեծ Բրիտանիայի վերադարձը ԵՄՀՀ ՊՆ- ն հայտարարություն է տարածելԱՀԱԶԱՆԳ․ Եկեղեցին չկարողացան քանդել, հիմա նոր թափով են անցել հարձակման․ Եսայան (տեսանյութ) Քրիստա Փայքի մահապատիժը չի հետաձգվի. վերջինս կենթարկվի մահապատժի մահաբեր ներարկման միջոցով Հայ-ռուսական կապերը քաղաքականությունից վեր են․ Շվիդկոյ Մեկնարկել է ԵՄ ֆինանսավորմամբ «Թվինինգ» ծրագիրը՝ ի աջակցություն առողջության համընդհանուր ապահովագրությանԵվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին«My Fin»-ը վարկեր է առաջարկում առանց ԿԲ-ի լիցենզիայի․ զգուշացումԵվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՄեղադրում են՝ «Ուժեղ Հայաստանը» ռուսամոլ ուժ է, նման տեղեկություն թշնամական շրջանակներն են տարածում (տեսանյութ) Sky News. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պապարացիներին մեղադրել են իրենց երեխաներին լրտեսելու մեջԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներ250 մլն եվրո նոր վարկ՝ ՀՀ-ի համար. Մոսկվան սպառնացել է միջուկային զենքով (տեսանյութ) Ուկրաինան կարող է մնալ առանց պիտանի F-16-ներիՌումինիայի խորհրդարանը չի հաստատել Զիգֆրիդ Մուրեշանի կառավարությունը Շոգից մահացությունները 63%-ով աճել են՝ 1990-ականներից ի վեր․ ԱՀԿՈրտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրելՇոկային կադրեր․ ռուսական Tu-95-ի կործանում, դրոն՝ Մոլդովայում․ շնաձուկը՝ քաղաքի ջրանցքում (տեսանյութ) Ինչ անել, եթե հարևաններն աղմկում են. մասնագետը ներկայացրել է լուծման տարբերակներըԱռգրավվել է մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա Ալիկ Ալեքսանյանի խափանման միջոցը փոխվել էՎրաստանը կանչել է Իրանի դեսպանին ՀՀ Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ 5,5 մլն դրամ կադաստրային արժեքով հողատարածքը վերադարձվել է Վանաձոր համայնքին․ ՓաշինյանԳերմանիայում վառելիքի թանկացման ֆոնին վարորդներն ավելի հաճախ են հեռանում լցակայաններից՝ առանց վճարելուՎթարային իրավիճակներ էր ստեղծում Քըրք Քըրքորյան փողոցում․ վարորդը հայտնաբերվել էՎարորդը լցակայանում վիճաբանությունից հետո կրակել է մեկ այլ մեքենայի ուղղությամբԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկներըՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում»Գերմանիայում աճել են բենզալցակայաններից վառելիքի գողություններըԵվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար. Էդուարդ ՇարմազանովՀրապարակվել է FlyDubai ինքնաթիռի ներսից միջադեպի պահին արված տեսանյութՊուտինը կոչ է արել կատարելագործել օրենսդրությունը՝ Ռուսաստանի առաջատար դիրքերն ապահովելու համար
Ամենադիտված