Քաղաքագետների և միջազգայնագետների համաժողով Երևանում
Վերջին լուրեր
ՀՀ սփյուռքի նախարարության հրավիրած «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համաժողովի «Հայաստանին ուղղված մարտահրավերները գլոբալացվող աշխարհում» թեմայով առաջին նիստն ավարտվեց:
Նիստը բացվեց ‹‹Նորավանք›› հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի «Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները գլոբալացվող աշխարհում» ելույթով:
Բոստոնի համալսարանի ժամանակակից հայոց պատմության և գրականության ամբիոնի ղեկավար, ցեղասպանագետ Սիմոն Փայասլյանը ներկայացրեց մարդու իրավունքների միջազգային օրենքների արդյունավետ կիրարկումը և Հայաստանին ուղղված մարտահրավերները 21-րդ դարում:
Ֆրանսիայից ժամանած ԱՄՆ-ի և Հարավային Կովկասի միջև հարաբերությունների փորձագետ Ժուլիեն Զարիֆյանը զեկուցեց 1991թ. Հայաստանի անկախության ձեռքերումից ի վեր Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության վերաբերյալ իր նկատառումների մասին:
Հայաստանի Ռազմավարական մշակումների կենտրոնի տնօրեն Լևոն Մելիք-Շահնազարյանը խոսեց Հարավային Կովկասի էթնոքաղաքական զարգացումների և Հայաստանի անելիքների մասին:
Ռուսաստանի «Էքսպերտ» ամսագրի հատուկ թղթակից, վերլուծաբան Գևորգ Միրզայանը ներկայացրեց Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող դիտարկումները:
Զեկույցներից հետո տեղի ունեցավ բուռն քննարկում, որի ընթացքում համաժողովի մասնակիցները ներկայացրին անվտանգության խնդիրների շուրջ իրենց տեսակետներն ու առաջարկությունները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)