Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառում Զինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկել Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետ Սկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել է Եվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենար Թեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքում Զելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է Կիևին Ում չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ Ծառուկյանին Կրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնությունները 

Կարեն Կարապետյանի հերթական թռիչքը

Վերջին լուրեր

Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալուց մեկ տարի հետո էլ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական դաշտի լուրջ ֆիգուրներից մեկը: «ՀայՌուսգազարդ»-ի նախկին տնօրենի մոտ հերթական առաջխաղացումն է արձանագրվել: Կարապետյանը նշանակվել է «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ ռազմավարական զարգացման հարցերով: Այս ընկերությունը «Գազպրոմ» ԲԲԸ-ի 100 տոկոսանոց դուստր ընկերությունն է, որը զբաղվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում բնական գազի իրացմամբ: Կարապետյանը միաժամանակ պահպանել է նաև «Գազպրոմբանկի» փոխնախագահի պաշտոնը, որը զբաղեցնում է 2011թ. դեկտեմբերից:

Ռուսական կողմն այս քայլով, ըստ երևույթին, ևս մեկ անգամ ցանկանում է ընդգծել Կարապետյանի՝ միանգամայն այլ «level»-ի գործիչ լինելը: Դեռ Երևանի քաղաքապետ լինելու շրջանում խոսվում էր, որ քաղաքապետի պաշտոնն ընդամենն առաջին քայլն է, հարմար «տրամպլին»՝ դեպի վարչապետի պաշտոն այս անձնավորության անցումը կազմակերպելու համար: Եվ իսկապես, որպես քաղաքապետ Կարեն Կարապետյանն իրեն միանգամայն նոր շնչով դրսևորեց. Կարապետյանն իր հետ ոչ միայն «դրայվ» բերեց, այլև իրական փոփոխություններ: Ճիշտ է, շատ ծրագրերի հիմքեր դրվել էին դեռևս Բեգլարյան Գագիկի ժամանակ՝ ինչպես շենքերի բարեկարգում, կանաչապատում և այլն, սակայն դրանք իրականացնելու համար էլ հարկավոր էր ունենալ խարիզմա և ինտելեկտ: Եվ երևի թե հենց միայն իրեն բնորոշ «դրայվն» էլ ուժ տվեց Կարապետյանին՝ պատերազմ հայտարարել փողոցային առևտրին և անտեսելով դժգոհությունները՝ իրական քայլեր ձեռնարկել այդ երևույթը վերացնելու ուղղությամբ:

Կարապետյանի պաշտոնավարումն իսկապես ինչ-որ բան խոստանում էր: Սակայն այդ պաշտոնավարումն ինչ-ինչ պատճառներով կիսատ մնաց. 10 տարի «ՀայՌուսգազարդ»-ը ղեկավարած անձնավորությունն անգամ մեկ տարի չձգեց Երևանի քաղաքապետի աթոռին և 2011թ. հոկտեմբերին հանկարծակի հրաժարական տվեց: Ասում էին, թե ռուսական կողմը Կարապետյանին դիտավորյալ հեռացրեց Հայաստանից՝ նրա անվան վրա որևէ ստվեր թույլ չտալու համար՝ հաշվի առնելով, որ փողոցային առևտրի դեմ պայքարը, մի քանի ամսից սպասվող խորհրդարանական ընտրությունները, որոնցից քաղաքապետը չէր կարող անմասն մնալ, այսպես թե այնպես Կարապետյանի անունը շահարկումների էին ենթարկելու: Փակ, բայց որոշ պահից սկսած դուրս թողնված ինֆորմացիայով, Կարեն Կարապետյանը 2018թ. նախագահական ընտրությունների ֆավորիտն էր, այսինքն՝ Սերժ Սարգսյանի փոխանորդը, այսինքն՝ մի մարդ, ում հարկավոր էր պահել ու պահպանել մինչև այն պահը, երբ «հնչեր վերջինիս զանգը»: Ռուսական կողմը հենց այդ նպատակով էլ իր կադրին հեռացրեց Հայաստանից: Կարապետյանը նշանակում ստացավ «Գազպրոմբանկ»–ում:

Տիգրան Սարգսյանի կառավարումից դժգոհությունները գնալով աճում են: Սարգսյանի պաշտոնանկությունը երևի թե այդքան էլ հեռու չէ: Սակայն թե ո՞ր պահին որոշում կընդունվի օգտագործել Կարապետյանի պոտենցիալն ու նրան մտցնել խաղի մեջ, դժվար է ասել: Եթե նա իսկապես 2018թ. «նախագահացուն» է, ապա մինչ այդ պատմական պահը դեռ բավական ժամանակ կա: Եթե Կարապետյանի հերթական թռիչքը ՀՀ վարչապետի պաշտոնն է, ապա դա ևս հնարավոր է կազմակերպել ցանկացած պահի. քաղաքապետի պաշտոնում 10 ամիսը բավական դարձավ Կարեն Կարապետյանին՝ ճանաչվելու և առ այսօր իր վարկը չկորցնելու համար: Եթե ռուսական կողմը նաև նպաստի տարիների հետ «դրայվի» ավելացմանը, ապա վարչապետի պաշտոնում էլ հնարավոր է անգամ մեկ տարում այնպիսի քաղաքական կապիտալ կուտակել, որ լիուլի բավականացնի նախագահական որակյալ քարոզարշավ կազմակերպելու համար:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մոսկվա այցից առաջ տրամադրություններ է ստուգում Ճոպանուղի՝ խցանումների դեմ․ Ավինյանի թիմը նոր գաղափար է շրջանառումԶինվորի մահվան օրը ռեստորանում խնջույք են արել Կուսակիցները եւս անակնկալի են եկելԱնհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու՝ երկխոսելու ծնողների հետՍկզբունքային դատավորն ու «վատ շրջապատը». ի՞նչ ընդհանուր բան ունեն Արթուր Դավթյանն ու դատավորըԼիտվայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Մոլդովան կարող է առաջընթաց գրանցել ԵՄ անդամակցության շուրջ բանակցություններում Իրանի խորհրդարանում նախազգուշացրել են, որ նոր պատերազմը աշխարհին կստիպի հրաժեշտ տալ նավթինԿադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել ուրիշի անունով Վրաստանը վերջին մի քանի օրում արտաքսել է 83 օտարերկրացու, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Թուրքիայում միջքաղաքային ավտոբուս է շրջվել․ տուժածների թիվը հասել է 22-իՊուտինը փոխվարչապետ Նիկիտինին նշանակել է «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցերով հատուկ ներկայացուցիչՌուսաստանն ու Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Բրիտանիայում ամռանը անոմալ շոգի պատճառով կյանքից հեռացել է ավելի քան 5,200 մարդ Հարցումը ցույց է տվել, թե նախագահի որ թեկնածուն է ստացել Ֆրանսիայի ժողովրդի ամենամեծ աջակցությունը Ամերիկայի երկրներում տարեսկզբից ի վեր կարմրուկի ավելի քան 58 700 դեպք է գրանցվելԹրամփն ու Ռյուտեն բանակցություններ կվարեն նոյեմբերի 25-ինՄեկ օրում Հորմուզի նեղուցում ականապատված չորս տանկեր է պայթեցվել Նիկոլա Սարկոզին կրկին կանգնել է դատարանի առաջԵՄ-ն դեկտեմբերի 1-ից հիբրիդային ավտոմեքենաների ներմուծման քվոտաներ է սահմանում Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի Նեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ներքին անվտանգության ծառայության ղեկավարի սպանության մասին Լեհաստանում ձերբակալվել է Կրակովի ահաբեկչական հարձակումը գովաբանած տղամարդը Բրյուսելը նոր պայման է առաջադրում Դամասկոսին․ Մոսկվան արձագանքել էԵվրոպայի անվտանգության նոր համակարգ․ Politico-ն ներկայացրել է հինգ սցենարԹեհրանը չի զիջում․ հարստացված ուրանը կմնա Իրանի տարածքումԶելենսկին հաստատել է ռուսական նավին հասցված հարվածը․ Նորվեգիան դիմել է ԿիևինՈւմ չկարողացան կոտրել ո՛չ հալածանքները, ո՛չ բանտը. Արման Աբովյանը շնորհավորել է Գագիկ ԾառուկյանինԿրեմլը բացահայտել է Աբու Դաբիի բանակցությունների շուրջ նոր տարաձայնություններըՉինաստանն ու Ուզբեկստանը խորացնում են միջուկային էներգետիկ համագործակցությունըՄոսկվան մեղադրում է Էստոնիային՝ Ուկրաինային օդային տարածք տրամադրելու համարԵվրամիությունը խստացնում է ռուսաստանցիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումըՄիացյալ Նահանգների հետախուզության ղեկավարը Պուտինին Ամերիկայի բարեկամ չի համարումԼիբիան Ուկրաինայից բացատրություն է պահանջում․ Բենգազիի հարվածները որակվել են որպես պատերազմի հայտարարությունԻրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ամերիկյան ռազմակայաններինՄերցը հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետՄիացյալ Նահանգները հետաքննում է Իրանի հնարավոր կապը նավերի դեմ կիբեռհարձակումների հետԼուկաշենկոն խոստովանել է, որ պատրաստ չէ հրաժարվել հեռուստացույցից Ռուսաստանի կորուստները․ 490 հազար զոհ և ամսական մինչև 50 հազար սպանված կամ վիրավորՈւկրաինայի ԶՈւ հարվածների հետևանքով մեկ շաբաթում Ռուսաստանի 65 բնակիչ է զոհվել. Միրոշնիկ Իրանը Միացյալ Նահանգներից 290 միլիարդ դոլարի փոխհատուցում է պահանջումԱվելի քան մեկ միլիարդ դոլար՝ վեց օրում․ «Քրիստիսն» ամփոփել է Նյու Յորքի աճուրդներըԶանգվածային արտաքսում Ռուսաստանից. տասնյակ հազարավոր միգրանտներ են վտարվել Իմ մարմինը չի կարողանում կապ հաստատել ուղեղիս հետ. Բելլա Հադիդը` իր առողջական խնդիրների մասին Նան Գոլդինի նոր ֆիլմի առաջին ցուցադրությունը Լոնդոնի «Հեյվարդ» պատկերասրահում էՊենտագոնը հայտնել է Միացյալ Նահանգներում անօդաչու թռչող սարքերի զգալի թուլացման մասինՎրաստանից զանգվածային արտաքսումները շարունակվում են․ նրանց թվում են նաև ՀՀ-ի քաղաքացիներԱքլորի գլխով պարսկական սափորը Թուրինից հասել է Ուլան ԲատորԿատարցի միջնորդները շարունակում են շփումներն ԱՄՆ-ի և Իրանի միջև. Կատարի ԱԳՆ Թուրքիայում կործանվել է AS-532 ռազմական ուղղաթիռը
Ամենադիտված