Գերմանիայում կկայանա ԼՂ-ի մասին համաժողով
Վերջին լուրեր
Գերմանիայում կանցկացվի միջազգային համաժողով` «Լեռնային Ղարաբաղի շուրջ խաղաղության հասնելու գործընթացը. արդարության դերը հակամարտության կարգավորման մեջ» թեմայով, որը կկազմակերպի Հեսսենի Խաղաղության և հակամարտությունների հետազոտության հիմնադրամը (Peace Research Institute Frankfurt, PRIF): Այս մասին տեղեկացնում է PanARMENIAN.Net կայքը:
Այս համաժողովը կկանայա նոյեմբերի 23-27-ը:
Ընդ որում, քառօրյա համաժողովին ներկա կլինեն ավելի քան 40 մասնակիցներ, որոնց շարքում՝ քաղաքականության և գիտության առաջատար ներկայացուցիչներ:
Թեմատիկ գերակայություն կդառնա մինչ այժմ քաղաքական և գիտական բանավեճերում բավականաչափ չլուսաբանված հարցը ղարաբաղյան հակամարտության լուծման մեջ արդարության դերի մասին:
Նշենք, որ համաժողովը հնարավորություն կտա Գերմանիայում հանդիպել հակամարտող կողմերի քաղաքական գործիչների և գիտնականներին և կարևոր պլատֆորմ կստեղծի միջազգային և ազգամիջյան երկխոսության համար:
Հավելենք, որ միջոցառումը կանցկացվի ռուսերեն և գերմաներեն լեզուներով՝ սինխրոն թարգմանությամբ:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)