«168 ժամ». ՍԴՀԿ հայաստանյան կառույցը կսատարի Սերժ Սարգսյանի՞ն
Վերջին լուրեր
Կիրակի օրն ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի է ունեցել ՍԴՀԿ 125-ամյակին նվիրված հերթական միջոցառումը, որին մասնակցել է ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը: Այս միջոցառումն Աճեմյանն օգտագործել է իր ղեկավարած կուսակցության մեջ ընդդիմադիր հակումները զսպելու նպատակով: Ինչպես «168 ժամ»-ն արդեն տեղեկացրել էր, ՍԴՀԿ ԿՎ անդամների միջև առաջացել էին տարաձայնություններ` առաջիկա նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հետ կապված: Սեդրակ Աճեմյանը Հայաստանում հայտարարել էր, որ ինքը վստահում և հավանություն է տալիս նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականությանը, ինչը հարուցել էր ՍԴՀԿ ԿՎ մի քանի անդամների դժգոհությունը:
Թերթի տեղեկություններով` ՍԴՀԿ ԿՎ անդամները Հայաստանի նախագահական ընտրություններում կուսակցության դիրքորոշման հետ կապված եկել են համաձայնության: Ըստ այդմ, ՍԴՀԿ ԿՎ-ն որոշել է, որ հարցը հայաստանյան կառույցի լիազորության շրջանակներում է, և իրենք ընդունելու և սատարելու են կառույցի ընդունած ցանկացած որոշում: ՍԴՀԿ հայաստանյան կառույցը դեկտեմբերի երկրորդ կեսին կհրավիրի արտահերթ համագումար, որտեղ և կորոշվի, թե կուսակցությունն ինչպես պետք է մասնակցի ընտրություններին: Ենթադրվում է, որ ՍԴՀԿ հայաստանյան կառույցը որոշում կկայացնի պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և դրանով Սեդրակ Աճեմյանն իր խոսքի տերը կմնա:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)