«ՀԺ». Ոստիկանությունը վարորդներից գանձել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ
Վերջին լուրեր
Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված և գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթևեկության կանոնների արձանագրված խախտումներով` մինչ օրս կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշում:
Կայացված որոշումներով, վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ: Այս մասին երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցումին ի պատասխան' հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը: Վերջինս պարզաբանել է, որ այս գումարի 30 տոկոսը կգնա ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին, իսկ 70 տոկոսը` ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով կհատկացվի «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությանը: Վերջինս տեղադրում և սպասարկում է նշված արագաչափ ու տեսագրող սարքերը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)