«Առավոտ». Ի՞նչ նոր բան կարող է առաջարկել Եվրասիական միությունը
Վերջին լուրեր
ՌԴ Կովկասագետների գիտական ընկերության նախագահ Ալեքսանդր Կռիլովին «Առավոտ»-ը հարցրեց, թե ինչո՞վ կարող է Եվրասիական միությունը տարբերվել ԱՊՀ-ից, որի անդամ երկրները բազմաթիվ տնտեսական պայմանագրեր են ստորագրել ԱՊՀ շրջանակներում, սակայն դրանք մնացել են թղթի վրա: Հետևաբար, Եվրասիական միությունը ի՞նչ նոր բան կարող է առաջարկել անդամ երկրներին` տնտեսական առումով:
«Եվրասիական միությունը հնարավորություն է տալիս տնտեսական ավելի խորը ինտեգրացիայի: Խոսքը Հայաստանին ինչ-որ բան ստիպելը չէ, ինչը նրան բացարձակապես շահավետ չէ: Եթե Հայաստանը իր համար շահավետ կհամարի մասնակցություն ունենալ այդ միությունում, հայ քաղաքական այրերի և գործարարների գործն է քաղել դրանից մաքսիմալ օգուտներ' սեփական երկրի և սեփական բիզնեսի համար: Միամտություն է պահանջել դա ուրիշից, այդ թվում և ոուս գործընկերներից, ինչպես նաև ամերիկացի, եվրոպացի և չինացի գործընկերներից ու մյուսներից»,- նշեց Կոիլովը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)