«Ժողովուրդ». ՀՀ ԱԳՆ–ի գաղտնապահությունը
Վերջին լուրեր
«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Իրանը դադարեցրել է 52 անուն ապրանքատեսակների արտահանումը Հայաստան: Ու քանի որ հայտնի չէ, թե մեր հարևան երկիրը, երբ կհանի դրված արգելանքը, ՀՀ կառավարությունը նոյեմբերի 6-ին արտգործնախարարությանը հանձնարարել է բանակցություններ վարել Իրանի հետ' խնդրին շուտափույթ լուծում տալու համար: ՀՀ արտաքին գործերի նախարարությունից թերթը հետաքրքրվել է, թե ինչ ընթացքի մեջ են բանակցությունները Իրանի հետ, և առհասարակ, խնդրի կարգավորմանն ուղղված ինչ քայլեր է պատրաստվում իրականացնել ՀՀ ԱԳՆ-ն:
«Ի պատասխան ձեր հարցմանը՝ հայտնում եմ, որ Թեհրանում Հայաստանի դեսպանության կողմից ձեռնարկվում են քայլեր, որոնց մասին հրապարակային խոսելուց ձեռնպահ կմնամ»,- «ժողովուրդ»-ին պատասխանեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)