«Ժողովուրդ». ՀՀԿ գրասենյակի տանիքում բռնկված հրդեհի փորձաքննությունն ավարտված է
Վերջին լուրեր
ՀՀԿ կենտրոնական գրասենյակի մասնաշենքին կից նորակառույցի տանիքում սեպտեմբերի 22-ին բռնկված հրդեհի փորձաքննությունն ավարտված է: Այս մասին «Ժողովուրդ»-ը տեղեկացավ ԱԻՆ փրկարար ծառայության լրատվական վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանից: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին հրդեհ էր բռնկվել ՀՀԿ-ի գրասենյակին կից նորակառույց շենքի տանիքում, իսկ մայիսի 22-ին` գրասենյակի տանիքում:
«Հրդեհի առաջացման պատճառ են դարձել կրակի քիչ կալորիականության աղբյուրները, եռակցման աշխատանքի ընթացքում առաջացած գերտաքացված մետաղյա արգասիքները: Հրդեհի հետևանքով գույքին հասցված նյութական վնասի չափը սեպտեմբերի 22-ի դրությամբ, գտնվող շուկայական միջին արժեքից ելնելով կազմել է 269 հազ. 618 դրամ, որն արդեն փոխհատուցվել է»,-տեղեկացրեl 1 Ն. Գրիգորյանը' նշելով, որ ՀՀԿ կտուրի հրդեհի առաջացման պատասխանատուն եռակցող Հ. Ավագյանն է, որը խախտել է անվտանգության կանոնները: Ու քանի որ դիտավորություն չկա, որոշվել է մերժել նաև քրեական գործի հարուցումը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)