ՃՏՊ՝ Երևան-Վանաձոր ավտոճանապարհին
Վերջին լուրեր
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 00.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 8-րդ կ-ում՝ Ալագյազ գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 24 ol 742 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին, ինչից վարորդ՝ 1989թ. ծնված Ա. Արղությանը, ուղևորներ՝ 1992թ. Հ. Նարիմանյանը և 1989թ. ծնված Մ. Սարգսյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արմենիա» բկ: Բժիշկները Ա.Արղությանի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Հ.Նարիմանյանի և Մ.Սարգսյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր: Դեպքի վայրում են գտնվել «1֊02» և «1֊03» ծառայության աշխատակիցները:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)