Ֆրանսիական պահպանողական կուսակցությունն առաջնորդ է ընտրել
Վերջին լուրեր
Ֆրանսիայի պահպանողական՝ «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության նոր առաջնորդի ընտրություններում հաղթել է Ժան Ֆրանսուա Կոպեն:
Ընտրություններն ուղեկցվել են չարաշահումների և կեղծիքների մեջ փոխադարձ մեղադրանքներով:
Ժան Ֆրանսու Կոպեն՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի զինակիցը, հավաքել է ձայների 50,3%՝ իր մրցակից՝ նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնի 49,97% ձայների համեմատ: Տարբերությունը նրանց հավաքած ձայների միջև կազմել է 98 ձայն:
Կուսակցության ղեկավարությունը կոչ է արել երկու թեկնածուներին վերջ դնել մրցակցությանը և հրապարակային մեղադրանքներին, նախազուշացնելով, որ կուսակցության հեղինակությանը վնաս է հասցվել: Ժան Ֆրանսուա Կոպեն, ով 48 տարեկան է, հայտնել է, որ զանգահարել է Ֆրանսուա Ֆիյոնին, ով մեծ է նրանից 10 տարի, և առաջարկել է համագործակցել ձախերի հետ պայքարում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)