Ավստրուհին մասնատել և պահել է իր երկու ամուսինների դիակները սեփական սրճարանի նկուղում
Վերջին լուրեր
Ավստրիայում դատարանի առաջ է կանգնել Մեքսիկայի 34-ամյա քաղաքացի Գոյդսարգի Էստիբալիս Կառանսա Զաբալան, ով մասնատել է իր զոհերին, և մասնատված մարմնի մասերը պահել իր սրճարանի տարածքում. հաղորդում է Agence France-Presse-ը:
Ըստ հետաքննության տվյալների՝ Գոյդսարգի առաջին զոհն իր 32-ամյա ամուսին Հոլգեր Հոլցն էր: Կինը դաժանաբար 3 անգամ կրակել էր ամուսնու գլխին, ապա մասնատել նրա մարմինը բենզասխոցի օգնությամբ: Որոշ ժամանակ անց Էստիբալիսն ամուսնացել է երկրորդ անգամ՝ Մանֆրեդ Հիթենբերգերի հետ, սակայն հարաբերությունները հետզհետե փչացել են ամուսնական դավաճանություննրի պատճառով, և կինը նորից վերջ է տվել ամուսնու կյանքին՝ սպանելով, ապա մասնետլով նրան և պահելով նույն սրճարանի նկուղում: Զոհերի մասնատված մարմինները հայտնաբերվել էին պատահաբար՝ վերանորոգման ժամանակ, ինչից հետո Էսթեբլիսը փախել էր Իտալիա, սակայն որոշ ժամանակ անց նրան հանձնեցին ավստրիական իշխանություններին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)