Իսրայելը հետաձգել է ցամաքային ներխուժումը Գազայի հատված
Վերջին լուրեր
Իսրայելի իշխանությունները որոշել են հետաձգել ցամաքային ներխուժումը Գազայի հատված: Ինչպես հաղորդել է Agence France-Presse-ի հետ զրույցում հավաստի աղբյուրն իսրայելական կառավարությունում, իսրայելցիները նման որոշում են կայացրել, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրեն հակամարտություն դիվանագիտական կարգավորման համար, ինչը իրականացվում է Եգիպտոսի միջամտությամբ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին Իսրայելը սկսել է մեծամասշտաբ ռազմական գործողություններ Գազայի հատվածում՝ ի պատասխան պաղեստինյան զինյալների կողմից Իսրայելի տարածքի ուղղությամբ շարունակական հրթիռային հարձակումների: Ռազմական գործողությունների շրջանակներում Իսրայելը ռմբակոծում է ՀԱՄԱՍ-ի օբյեկտները օդից և ծովից։
Իրենց հերթին զինյալները շարունակում են ռմբակոծել Իսրայելը: Վերջին հաշվարկների համաձայն՝ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր զոհվել է 109 պաղեստինցի, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Իսրայելը կորցրել է երեք խաղաղ բնակչի:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)