«Բարսելոնայի» նախագահը բանակցել է Նեյմարի հոր հետ
Վերջին լուրեր
«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելն անցած շաբաթ բանակցություններ է վարել «Սանտոսի» հարձակվող Նեյմարի հոր հետ. տեղեկացնում է Fox Sports-ը։
Հանդիպումը կայացել է ԱՄՆ-ում, որտեղ Բրազիլիայի հավաքականը ընկերական հանդիպում է անցկացրել Կոլումբիայի հետ (1։1)։ Գործարքի մանրամասները չեն հրապարակվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ «Սանտոսը» և «Բարսելոնան» բրազիլացու տրանսֆերի վերաբերյալ համաձայնության են եկել, և կատալոնացիներն արդեն ֆուտբոլիստի համար վճարել են 10 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը Բրազիլիայի առաջնությունում մասնակցել է 16 խաղի և հեղինակել 12 գոլ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)