Der Spiegel. Ողնաշարի վնասվածքով անդամալույծ շունը կրկին վազում է (տեսանյութ)
Վերջին լուրեր
Քթի լորձաթաղանթի մասնիկներն օգնում են ողնաշարի վնասվածքները բուժել. գրում է գերմանական պարբերականը: Դրանք նպաստում են բջիջների վերականգնմանը: Սա փորձարկվել է անդամախեղված շան վրա, սակայն որպես ընդհանուր մեթոդ բոլորի համար այն չի գործարկվում: Գերմանիայի Համբուրգ քաղաքում ողնաշարի վնասվածք ունեցող շուն Ջասպերն այժմ կրկին վազում է: Նրա տեր Մայ Հայն ապշած է: «Նախքան այս փորձությունը նա ընդհանրապես քայլել չէր կարողանում: Այժմ նա վազում է և թռչկոտում բակի այլ շների հետ»,- ասում է նա:
Ջասպերը մեկն է այն անդամախեղ 23 շներից, որոնք ենթարկվել են այդ փորձությանը, և որոնց ողնուղեղ են ներարկվել բջիջներ: Եվս 11 շուն ենթարկվել է փորձության, որոնց բջիջների փոխարեն պարզապես հեղուկ են ներարկել: Նպատակն է եղել զերծ մնալ շահագրգիռ կողմերի՝ գիտնականների կամ շան տերերի սպասելիքների պատճառով առաջացած գիտական փաստերի աղավաղումներից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)