Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինի Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​ Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը 

Փակ սահմանները, այլատյացությունն ու ռասիզմը տեղ չունեն 21-րդ դարում. Սերժ Սարգսյան

Դիվանագիտական առաքելություններ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյին:

ՀՀ նախագահը և Եվրոպական հանձնաժողովի նախագահը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ՝ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ.

«Պարո՛ն Նախագահ,

Ուրախ եմ առաջին անգամ հյուրընկալելու Ձեզ Երևանում: Ջերմությամբ եմ հիշում եմ մարտին Բրյուսելում կայացած մեր հանդիպումը և մեծապես գնահատում եմ մեր միջև ձևավորված կայուն երկխոսությունը: Ձեր այցը Հայաստան կարևոր խթան է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման համար:

Եվրոպական արժեքների՝ ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության վրա հիմնված պետական համակարգ ունենալու ձգտումը միշտ հաստատուն է եղել հայ ժողովրդի հոգում: Մենք դիտարկում ենք եվրոպական կառույցների հետ մեր փոխգործակցությունը որպես Հայաստանի ինստիտուցիոնալ ամրապնդման և արդյունավետ բարեփոխումների իրականացման կարևոր գործոն:

Եվ պատահական չէ, որ ես վերահաստատեցի Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը խորացնելու և զարգացնելու մեր հաստատակամությունը: Մեր նպատակն է մինչև 2013 թվականի նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովն ավարտին հասցնել Ասոցացման համաձայնագրի, ներառյալ Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցությունները, դրանով իսկ մեր հարաբերությունները հասցնելով նոր հանգրվանի:

Գոհունակությամբ արձանագրեցինք, որ ավարտին են հասցվել ԵՄ երկրներ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: Այն կստորագրվի մի քանի օրից, և ակնկալում ենք, որ ուժի մեջ կմտնի մինչև 2013 թվականի կեսը: Դրանից հետո մենք պատրաստ կլինենք անցնելու հաջորդ ավելի բարդ փուլի քննարկմանը՝ մուտքի արտոնագրերի պահանջի վերացմանը: 2013 թվականի հունվարից ԵՄ երկրների քաղաքացիների համար կգործի առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելության կարգ: Այս գործընթացի նպատակը մեկն է՝ խթանել շփումը մեր հասարակությունների միջև, ավելացնել փոխայցելությունների թիվը, նոր հնարավորություններ բացել ուսանողների, գիտնականների, ստեղծագործողների համար:

Հանդիպման ընթացքում ես արտահայտեցի մեր համոզմունքն առ այն, որ անհրաժեշտ է խորացնել փոխգործակցությունն Արևելյան գործընկերության ձևաչափում: Փակ սահմանները, ուժի կիրառման սպառնալիքները, այլատյացությունն ու ռասիզմը տեղ չունեն 21-րդ դարում: Ավելին՝ մենք պետք է հայտարարենք զրոյական հանդուրժողականություն այդ չարիքների նկատմամբ մեր գործընկերության տարածքում: Մեր բոլոր հայտարարությունները և գործողությունները թերի են դառնում, երբ դրանց ֆոնին գործընկեր-պետություններից մեկը թշնամի է անվանում մեկ այլ գործընկերոջ ողջ ժողովրդին՝ ազգային ատելության մի դասական ու նողկալի օրինակ:

Մենք չենք կարող ձևացնել, թե նորմալ է, որ տնտեսական զարգացման նպատակով ձևավորած «Մեծ քսանյակ»-ի անդամ և Եվրամիության անդամակցության հայտ ներկայացրած Թուրքիան միակողմանի և ապօրինի կերպով փակի տակ է պահում Արևելյան գործընկեր Հայաստանի սահմանը: Դա ոչ միայն հակասում է գործընկերության պարզ տրամաբանությանը, այլև խախտում է միջազգային իրավունքի գլխավոր սկզբունքներն ու նորմերը: Եվրոպայում սահմանները չպետք է օգտագործվեն որպես բաժանարար գծեր:

Պարոն նախագահին ներկայացրի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերաբերյալ մեր պատկերացումները: Ուրախալի է, որ հակամարտության կարգավորման շուրջ ԵՄ հետ առկա է լիակատար փոխըմբռնում: Հայաստանը բազմիցս շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղը եվրոպական ընտանիքի մաս է, նույն արժեքների կրողը, հետևաբար մենք կարևորում ենք ԵՄ ներկայացուցիչների անմիջական շփումները Լեռնային Ղարաբաղի հետ, մասնավորապես նրանց պարբերական այցելությունները:

Մարդու իրավունքների շուրջ երկխոսության ձևաչափի շրջանակներում բաց և կառուցողական մթնոլորտում քննարկել և շարունակելու ենք քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ես հավաստիացրի պարոն Բարոզոյին, որ մենք հանձնառու ենք 2013 թվականի փետրվարին անցկացնել միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նախագահական ընտրություններ:

Շնորհակալություն հայտնեցի Նախագահ Բարոզոյին Հայաստանի բարեփոխումների ծրագրին աջակցության և «ավելին ավելիի համար» տրամաբանությամբ այդ աջակցությունն ավելացնելու պատրաստակամության համար: Քննարկեցինք հաջորդ տարի նախատեսված դոնորների համաժողովի նախապատրաստման ընթացքը:

Հարգելի՛ պարոն Բարոզո,

Ավարտելով խոսքս ուզում եմ շնրհակալություն հայտնել Ձեզ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման, Արևելյան գործընկերության ամրապնդման, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հետևողական ջանքերի համար»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել են սննդամթերքներ, որոնք նվազեցնում են հաստ աղիքի քաղցկեղի առաջացման ռիսկը Խոշոր ջրանջատումներ. տասնյակ հասցեներում ջուր չի լինիՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 2-ին, 3-ին և 4-ին Էրդողանն այցով կմեկնի Հարավային Կորեա Ֆրանսիան ամփոփել է բողոքի ցույցերի արդյունքները․ մինչև 500 հազար մասնակից և 779 ձերբակալված Գերմանիայի իշխանությունները սպառնացել են կոշտ միջոցներ ձեռնարկել անկարգությունների մասնակիցների նկատմամբ․ տուժել է շուրջ 100 ոստիկան Արագածոտնի թեմը խստիվ դատապարտել է կարգալույծ քահանայի կողմից Գառնահովիտում պատարագ մատուցելը Թրամփը հայտարարել է, որ կցանկանար առաջադրվել նախագահական երրորդ ժամկետի համար Եվրախորհրդարանում կոչ են արել ավելացնել մի շարք երկրների ֆինանսավորումը՝ Սև ծովում սպառնալիքների պատճառով Բաթումում ձերբակալել են մանկապղծության համար Ինտերպոլի կողմից հետախուզվող Թուրքիայի քաղաքացու Արմավիրում ուսուցիչը ծեծի է ենթարկել 14-ամյա աշակերտին​Բորսայական սկանդալի ֆոնին Թուրքիայի իշխանությունները փոխել են ֆինանսական կարգավորող մարմնի ղեկավարությանը Արմավիրում գործարկվելու է էլեկտրաշչակ Հայաստանի Հանրապետությունում թվայնացման նոր էջի մեկնարկը տրված է. ՆԳՆ Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին ջախջախիչ հարվածներ հասցնել նոր ժամանակակից զենքի կիրառմամբ Գերմանիայի գազապահեստարանները լցված են ընդամենը 61,5%-ով Ընտրություններում հաղթած Սերբիայի ուսանողական շարժումը բանկերին կոչ է արել ստուգել պետմիջոցների միջազգային փոխանցումները Անկարգություններ Շվեյցարիայում երիտասարդների բողոքի ցույցերի ժամանակ․ ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը ձախ արմատականներին և միգրանտներին է մեղադրել տեղի ունեցած անկարգությունների համար Լեգենդար SS United States նավը կխորտակեն Ֆլորիդայի ափերի մոտ՝ աշխարհի ամենամեծ արհեստական խութը ստեղծելու համար Հյուսիսափայլը Հելոուինի գիշերը գունազարդել է Բրիտանիայի երկինքը (լուսանկարներ) Իրանի պաշտպանության նախարարը սպառնացել է պատասխանել ցանկացած նոր հարձակման. «Մեզ անակնկալի չեն բերի» Հրաձգություն Ալաբամայում՝ ֆուտբոլային խաղից հետո մարզադաշտի մոտ. մեկ մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել Մահացել է Սամվել ԿոսյանըՌԴ ԱԳՆ-ն հերքել է Հայաստանի նոր դեսպանի թեկնածությանը համաձայնություն տալուց հրաժարվելու մասին տեղեկությունը ԱԴԾ-ն դեռահասի է ձերբակալել «Ցարիցինոյում» ահաբեկչության սպառնալիքի մասին ԱՄՆ-ի նախազգուշացումից հետո Իսրայելի նախագահը կուսակցությունների առաջնորդներին կոչ է արել «իջնել ծառերից» և ընդունել ընտրությունների արդյունքները Հարավային Կովկասի փորձը ցույց է տալիս ոչ միայն երկարատև առճակատման գինը, այլև այն հնարավորությունները, որոնք կարող է ստեղծել դիվանագիտությունը. Միրզոյան «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Նոյեմբերի եղանակային չորս ռեկորդները Հայաստանում՝ 90 տարվա կտրվածքով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 1-ինՀեշտ ճանապարհ չէր. ըմբիշ Վազգեն Թևանյանը գրառում է արել Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Կրեմլից հայտնել են, թե ինչպես Պուտինը կարձագանքի Զելենսկու հնարավոր զանգին Ոստիկանությունն ուժեղացրել է Ֆրանկֆուրտի կենտրոնի պահպանությունը անկարգություններից և խանութների թալանից հետո Հոկտեմբերին «Թուրքական հոսքով» Ռուսաստանից Եվրոպա գազի արտահանումը տարեկան կտրվածքով նվազել է Հնդկաստանի ընդդիմությունը երթի է դուրս եկել ընդդեմ ընտրական հանձնաժողովի ղեկավարի. Դելիում մոբիլիզացրել են 10 հազար ուժայինների Քարնի. Կանադան պատրաստ է սպասել ԱՄՆ նոր նախագահին, եթե չհաջողվի համաձայնության գալ Թրամփի հետ ԻԻՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ․ Իրանը մտադիր չէ սպասել հակառակորդի հարձակմանը՝ պատասխան հարվածը որոշելու համար Մոտ հազար բեռնատար սպասում է Վերին Լարսով՝ Հայաստանի համար հիմնական տարանցիկ երթուղիներից մեկով, անցնելուն Հայրապետական մաղթանք Վեհափառ Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Վլադիմիր Զելենսկին, ցանկության դեպքում, կարող է գալ Մոսկվա, խոսել ՌԴ նախագահի հետ. Ուշակով Մաղթում եմ Ձեզ անսասան կորով՝ շարունակելու Ձեր հայրապետական առաքելությունը. Կարապետյանը՝ Վեհափառին Բացահայտվել են սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության հանգամանքներ. 3 անձ կալանավորվել է Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԲոլիվիան արտակարգ դրություն է հայտարարել գերհզոր Էլ Նինյոյի հետևանքով երաշտի և ջրհեղեղների սպառնալիքի պատճառով ԿԺԴՀ-ն փորձարկել է հրթիռի մարտագլխիկ, որը կարող է մինչև 13 հեկտար տարածք ոչնչացնել Թրամփը Բրազիլիայի նախկին նախագահի որդուն թույլ է տվել ԱՄՆ-ում մնալ «որքան ցանկանա» Խամենեիի ուղերձը. «Իրանը հաղթելու է երրորդ պարտադրված պատերազմում»
Ամենադիտված