Սկանդալ՝ Լոբոդայի երևանյան համերգի ժամանակ (տեսանյութ)
ԺամանցԵրեւանում կայացած համերգի ժամանակ ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան վռնդել է բեմից երկրպագուին, ով հրաժարվել է դատապարտել Ռուսաստանին։
Համապատասխան տեսանյութը RT-ն հրապարակել է Telegram-ի իր ալիքում։
«Ուզում եմ, որ ասեք` ես կողմ եմ, որ Ռուսաստանի կառավարությունը դադարեցնի Ուկրաինայի դեմ այս «սարսափելի, անողոք պատերազմը»», - դիմել է Լոբոդան աղջկան, սակայն վերջինս նշել է, որ եկել է երաժշտություն լսելու, այլ ոչ թե քաղաքականությունից խոսելու:
Ի պատասխան՝ Լոբոդան խնդրել է երկրպագուին անմիջապես հեռանալ բեմից։
«Առանց քաղաքականության։ Ուրեմն քեզ բաց եմ թողնում, այլևս չեմ ուզում քեզ հետ խոսել: Չեմ կարող։ Դուք եկել եք իմ համերգին, ինչը նշանակում է, որ պետք է աջակցեք իմ դիրքորոշմանը», -ասել է ուկրաինացի երգչուհին։