Հանդիպել են ՀՀ դեսպանն ու Վրաստանի ֆինանսների նախարարը
Դիվանագիտական առաքելություններ
Դեկտեմբերի 11-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հանդիպեց Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրիի հետ:
Հանդիպման ընթացքում Հայաստանի դեսպանը եւ Վրաստանի ֆինանսների նախարարը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Շնորհավորելով զրուցակցին Վրաստանի կառավարության անդամ դառնալու կապակցությամբ՝ դեսպան Մանուկյանը հույս հայտնեց, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակականության ապահովումն ու առավել սերտ գործակցության ձեւավորումը մեր երկու երկրների հետագա հարաբերությունների ուղենիշն են լինելու:
Նախարար Խադուրին, համաձայնվելով Հայաստանի դեսպանի հետ երկկողմ բարեկամական կապերն ամրապնդելու անհրաժեշտության առումով, ընդգծեց, որ վրացական կողմը շահագրգիռ է Հայաստանի եւ Վրաստանի համապատասխան գերատեսչությունների միջեւ ձեւավորված գործնական համագործակցության զարգացմամբ:
Դեսպան Մանուկյանը նախարար Խադուրիին փոխանցեց ՀՀ ֆինանսների նախարարի բարեմաղթանքները եւ առաջիկայում երկկողմ հանդիպում կազմակերպելու առաջարկությունը, ինչն ընդունվեց վրաց նախարարի կողմից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)