ՀՀ փոխվարչապետը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 56-րդ նիստին
Դիվանագիտական առաքելություններ
ՀՀ փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ Արմեն Գեւորգյանը դեկտեմբերի 14-ին Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 56-րդ նիստի աշխատանքներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված են մեկուկես տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր ոլորտներին: Մասնավորապես կքննարկվեն պաշտոնական վիճակագրության ոլորտում համագործակցության, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ԱՊՀ մասնակից երկրների միջպետական հարաբերությունների համակարգման մասին համաձայնագրերի նախագծերը: Կքննարկվեն նաեւ ֆինանսական եւ կազմակերպչական հարցեր:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)